News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Forbes ամսագրի կողմից հրապարակված ցուցակում ընդրկված ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունը 2018թ․ հասել է ռեկորդային թվի՝ 2,9 տրիլիոն դոլարի, ինչը 7 տոկոսով բարձր է անցյալ տարվա ցուցանիշից։ Այս մասին տեղեկացվում է ամսագրի կայքը։

Վարկանշային ցուցակի առաջին տեղում Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսն է՝ 160 մլրդ դոլոր կարողությամբ։ Նա առաջ է անցել՝ երկրորդ տեղ մղելով Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսին, ով ցուցակն առաջնորդում էր 24 տարի շարունակ։ Նրա կարողությունը, ամսագրի գնահատմամբ, կազմում է 97 միլիարդ դոլար։ Երրորդ տեղում ներդրող Ուորեն Բաֆեթն է՝ 88,3 մլրդ դոլարով։

Այնուհետեւ միմյանց հաջորդում են Մարկ Ցուկերբերգը, Լարի Էլիսոնը, Լարի Փեյջը․․․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 259-րդից տեղափոխվել է 248-րդ հորիզոնական։ Ինչպես եւ անցյալ տարի, նրա կարողությունը գնահատվում է 3,1 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ