211652_close_icon
views-count3863 դիտում article-date 16:26 24-11-2018

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Ռուբեն Մխիթարյանը. Tert.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման գործը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Տեղեկությունը [url=https://www.tert.am/am/news/2018/11/24/Robert-khocharyan/2853699]Tert.am[/url]-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը: Նշենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշումը բավարարեց մասնակի: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը, որով Քոչարյանը կալանավորվել էր: Դատարանը բողոքը բավարարեց մասնակի՝ գործն ուղարկելով նոր քննության: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/11/24/Robert-khocharyan/2853699]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր