Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Քոչարյանի գործով ՍԴ հուլիսի 7-ի նիստը չի կայանա. քվորում չկա

Հուլիսի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանում նախաձեռնված է Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությունը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը օրերս ՍԴ-ից հետ վերցրեց իրենց դիմումը, սակայն ՍԴ-ի վարույթում կա ևս մեկ դիմում, որը 2019 թվականի մայիսի 18-ին ներկայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը նույն օրը որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին նույն Դավիթ Գրիգորյանը կասեցրեց գործի վարույթը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Հետագայում Սահմանադրական դատարանում Քոչարյանի փաստաբանական թիմի դիմումն ու Դավիթ Գրիգորյանի դիմումը միացվեցին և պետք է քննվեին մեկ վարույթում, սակայն Քոչարյանի փաստաբանները հետ վերցրին իրենց դիմումը։ Այսինքն՝ հուլիսի 7-ին ՍԴ-ում պետք է քննվի Դավիթ Գրիգորյանի դիմումը։

Նշենք, սակայն, որ այս պահին Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են, իսկ ՍԴ երեք անդամի լիազորությունները, ինչպես հայտնի է, կասեցված են, և նոր դատավորներ դեռևս առաջադրված չեն։ Սա նշանակում է, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում քվորում չի լինելու, և նիստը տապալվելու է։

«Առաջին լրատվական»-ը ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց, թե երբ է ավարտվում Հրայր Թովմասյանի արձակուրդը, և երբ նա կվերադառնա աշխատանքի։ Սահմանադրական դատարանում վերջին փոփոխություններից ակնհայտ ջղաձգումների մեջ հայտնված Ղազարյանը բավական ագրեսիվ տոնով հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը գտնվում է տարեկան արձակուրդում, որը սահմանվում է Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքով։

Նշենք, որ եթե անգամ Հրայր Թովմասյանը վերադառնար և քվորում լիներ նիստն անցկացնելու համար, նա չէի կարող մասնակցել Քոչարյանի գործով նիստին։ Նրա՝ նիստին մասնակցելու անհնարինության մասին բազմիցս է խոսվել, գրվել։ Հատկապես անցած տարի, երբ ԱԺ-ում քննարկվում էր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Հրայր Թովմասյանը չի կարող մասնակցել Քոչարյանի գործով նիստի Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական կապի պատճառով, այն պատճառով, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը մեկ այլ գործով հանդիսանում է հենց Հրայր Թովմասյանի պաշտպանը։

Հրայր Թովմասյանի՝ Քոչարյանի գործին մասնակցելու անհնարինության մասին անցած տարի խոսել է նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։

Անցած տարի սեպտեմբերին էլ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն էր միջնորդություն ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ, երբ պետք է քննվեր Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումը: Գրիգորյանի համոզմամբ՝ Սահմանադրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը։ Գրիգորյանի հիմնավորմամբ՝ նրանք այս կամ այն կերպ առնչվել են մարտյան դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումը քննելիս:

Այս ամենից հետևում է, որ մինչև Սահմանադրական դատարանի ամբողջական կազմի ձևավորումը, Քոչարյանի գործով դիմումը այդպես էլ չի քննվելու։

Բացի դրանից, կարծես թե, Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն էլ խանդավառված չեն այդ գործով նիստին մասնակցելու մտքից։ Նախօրեին մենք գրել էինք, Թովմասյանի ու Պետրոսյանի անսպասելի արձակուրդ մեկնելը հենց մեկ նպատակ է հետապնդում՝ թույլ չտալ, որ ՍԴ նիստերը կայանան քվորում չլինելու հիմքով, և իրական ճգնաժամ ստեղծել ՍԴ-ում։ Նույն հիմքով արդեն իսկ Սահմանադրական դատարանի մեկ աշխատակարգային նիստը նախօրեին չի կայացել, քանի որ քվորում չի ապահովվել։ Եվ, չնայած Հրայր Թովմասյանի ու Արևիկ Պետրոսյանի բացակայությամբ էլ նիստը կարող էր կայանալ ՍԴ 6 դատավորների մասնակցությամբ, սակայն նրանցից մի քանիսը ևս բացակայել են։ Նիստին ներկա են եղել միայն Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Արման Դիլանյանը, ինչպես նաև առաջին անգամ՝ Վահե Գրիգորյանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՍԴ որոշ անդամներ որոշել են նման կերպ նիստերին չմասնակցելով տապալել ՍԴ աշխատանքը ու ցույց տալ, թե որն է իրական ճգնաժամը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում