Քաղաքական 14:19 21/03/2022 Հայաստան

Աբրահամ Գասպարյան. Այս խնդիրների մասին պետք է խոսի հանրային էլի՛տան

Քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա»  գիտահետազոտական ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած իր ելույթում ընդգծեց արտաքին քաղաքական դոկտրինի ընդունման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով, Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգը կանգնած է օրակարգային դեֆոլտի առաջ, կուսակցությունները դժվարանում են նոր խոսք ասել, պետությունը սպառել է մարտահրավերները ձևակերպելու և հաղթահարելու երբեմնի կարողությունը, հանրությունը հիասթափված է, բայցև ունի ակնկալիքներ:

«Սա իրերի դասավորությունը ճիշտ ընկալելու իրավիճակային պատկերն է, որի հետ պետք է հաշվի նստել»,-նշեց նա՝ ավելացնելով, որ նման թեմայով լսումներ կազմակերպելն, անխոս, կունենա դրական արդյունք, մեր հայրենակիցներն էլ հնարավորություն կունենան լսելու էական մտահոգությունների ու վտանգների մասին, որոնք սպառնում են մեր ազգին ու հայկական զույգ պետություններին»։

Աբրահամ Գասպարյանը մանրա՝ իր ելույթում կվերլուծի ու կպատասխանի 3 հարցի։

Panorama.am-ը հրապապարակում է Աբրահամ Գասպարյանի ելույթն ամբողջությամբ.

«1- Ինչու տապալվեց մեր արտաքին քաղաքականությունը և ինչպես հայտնվեցինք փակուղում,
2-  Ինչպես ձևակերպել դիվանագիտական խնդիր ու նպատակ և դուրս գալ ստեղծված վիճակից,
3- Ինչպես փոխակերպել գործող իշխանության պարտվողական դիրքերն ու հայտնվել դիվանագիտորեն շահեկան դիրքում:

Եթե 20-րդ դարում դիվանագիտության ու ռազմական-անվտանգային քաղաքականությունն իրականացվում էր հիմնականում՝ փափուկ և կոշտ ուժի՝ թարգմանաբար՝ hard power և soft power-ի միջոցով, ապա նոր տասնամյակի մարտահրավերները չեն կարող հաղթահարվել առանց խելացի՛ ուժի՝ smart power-ի գործիքակազմի կիրառման: Հայաստանի դիվանագիտությունը, որի մտքի թլփատումը պարտական ենք գործող իշխանությանը, պետք է ունենա խելացի բովանդակություն ու դիմագիծ, այսինքն՝ դիվանագիտությունը պիտի ունենա ռազմավարական-հայեցակարգային հենք ու խորություն, պիտի ձևավորի օրակարգ, սահմանի խնդիր ու նպատակ, ներառի՝ տարհամոզելու, ռեսուրսներ հավաքագրելու և դրանք իրացնելու կարողականություն, կարողությունների ստեղծում, այդ ամբողջը վերածելու ազդեցության, որը հնարավոր կլինի պրոյեկտել՝ նվազագույնը տարածաշրջանային մակարդակում այնպիսի եղանակներով, որոնք ծախսարդյունավետ են, ունեն սոցիալական աջակցություն և քաղաքական լեգիտիմություն: 

Ի դեպ, քաղաքական լեգիտիմություն չի նշանակում պողպատե չագուչի էժանագին բեմականացումներ, կրկես հիշեցնող ընտրական պրոցես, այլ՝ կոնսենսուս՝ քաղաքական դաշտի դերակատարների ու սփյուռքի՝ քաղաքականապես կազմակերպված ու տեսլական ունեցող կառույցների, ուղեղային կենտրոնների, վերլուծական լուրջ շրջանակների միջև: Այլ խոսքով՝ հայկական հետպատերազմյան դիվանագիտությունը պիտի տարբերվի ավանդականից հիմնական երեք բաղադրիչով՝ թվային կամ՝ դիջիթալ կարողությունների հավաքարման առաջնահերթությամբ, միջազգային շահառուների կամ գործընկերների բազմազանությամբ, և 3-րդ՝ արհեստավարժ, վերապատրաստված, բայց օտար հատուկ ծառայությունների կողմից չհավաքագրված մարդուժով: Այս վերջինը մարտահրավեր է մեր պետության բոլո՛ր, բայց հատկապես՝ անվտանգային-հետախուզական կառույցներին ու իշխանական քարոզչամեքենային, որն ունի՝ կարծիք ձևավորելու, պետական ու հանրային էլիտաներին կրթելու, արժեքներ ստեղծելու, փոխանցելու ու տարածելու մեծ պատասխանատվություն: Այստե՛ղ է, որ պետք է ճիշտ օգտագործել հայկական սփյուռքի գիտամտավոր ու ձեռնարկատիրական ներուժը, որն անգնահատելի է և որին կարող ենք վստահել խելացի դիվանագիտության փափուկ բաղադրիչը՝ լոբբինգը, քարոզչությունը, շահերի ու ճնշման խմբերի ազդեցության մեծացումը:

Հայկական խելացի դիվանագիտությունը՝ փափուկ և կոշտ ուժերի էական ու անբաժանելի համադրություն է, որի արդյունավետությունը կախված է մի շարք հիմնարար ու առանցքային բաղադրիչներից՝ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների մուտքը տնտեսություն, ազգային մշակույթի ու ինքնության ռազմավարության մշակում, հայոց լեզվի երկու ճյուղերի պահպանում, սփյուռքի գիտամտավոր պոտենցյալի ներհոսքի ապահովում, ռազմարդյունաբերության ու պաշտպանական համակարգերի արդիականացում:

Այս ամենը հնարավոր կլինի իրագործել, եթե չցուցաբերենք դիլետանտական մոտեցում, եթե պատեհապաշտ ու բախտախնդիր տգետների փոխարեն, պետական այդ ինստիտուտները վստահվեն այն պրոֆեսիոնալներին, որոնք՝ հոգով, սրտով, մտոք ու կենսակերպով՝ հետապնդում են բացառապես Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը, սպասարկում են մե՛ր օրակարգը: Սա հայկական դիվանագիտության առաքելության ուտոպիստական մոդելավորում չէ, սա հնարավո՛ր է իրականացնել: Մեր ժողովուրդն ունի հարյուր հազարավոր արժանավոր զավակներ, որոնց կարողականությունն անցած 3 տասնամյակում մենք մսխեցինք և հիմա նրանց մտքի ու բազկի արգասիքը ծառայում է աշխարհին, բայց ո՛չ հայ աշխարհին:

Պետականաշինությունը՝ երկար տարիներ, պինդ նյարդեր ու անկոտրում կամք պահանջող գործընթաց է, որը պիտի առաջնորդեն էլիտաները: Խեղված, ազգային արմատներից կտրված արժեքներով, տեսլականից զուրկ, հայրենիքի ու պետության հանդեպ պատասխանատվության զգացում չունեցողները չեն կարող այդ տեսլականի կամ գաղափարի սպասարկուն լինել: Քաղաքական արժեքներ, բարոյական ընկալումներ, մշակույթ: Հայկական դիվանագիտությունն այս ռեսուրսներո՛վ պիտի իրականացնի իր փափուկ ուժը, ոչ թե կեղծ հեղափոխության մասին՝ շռնդալից, բայց լյումպենական կարգախոսներով: Կոշտ ուժը՝ տնտեսությունն ու ռազմական ներուժը, պիտի կարողանան չեզոքացնել հայկական էքզիստենցյալ գոյության անվտանգային մարտահրավերները, իսկ խելացի ուժն, այդ երկուսի համադրմամբ, պիտի կարողանա հասնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Քարվաճառի՝ որպես Հայաստանի անվտանգության ռազմավարական հենասյան՝ հետպատերազմյան կարգավիճակի փոփոխման, նվազագույնը ԼՂԻՄ տարածքների վրա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, հայկական հարցը՝ թուրքիայի ու այլ պետությունների ձեռքում մանրադրամ դարձնելու ավանդական սխալի ուղղման:

Խորհրդարանական ընդդիմությունը, խորհրդարանից դուրս գործող ազգային ուժերն ու գիտամտավոր էլիտան չպետք է հրաժարվեն այս օրակարգից: Այս օրակարգն ազնիվ է, արդար, բարոյական, ոգեղեն, համախմբող և միջնաժամկետ հեռանկարում՝ իրատեսական: Կրավորական դիրք բռնելով՝ կտապալենք այն և հնարավորություն կտանք տգետներին՝ հայի մասին պատկերացումներն ու ընկալումները փոխել ամբողջ աշխարհի առաջ, հային ու Հայաստանը տեղավորել ոչ թե արարատականության, զարգացած ու ժամանակակից աշխարհին արժանապատվորեն ինտեգրված պետության իմիջի, այլ աղամանի կամ պողպատե չագուճի համատեքստում:  

Դիվանագիտությունը կառուցվում է, դիվանագիտական ինստիտուտներն աշխատում են, երբ առաջնահերթ սահմանվում են խնդիրներն ու նպատակները, որից հետո՛ միայն ռեսուրսի հավաքագրման կամ ստեղծման խնդիր է լուծվում: Գործող իշխանությունը չգիտի՛ խնդիր ձևակերպել, ռիսկեր կառավարել, ամբողջական խճանկարի մե՛ջ դիտարկել խնդիրները, հաշվարկել թշնամական տրամադրված պետությունների քայլերն ու հաջողության հնարավորությունները, փոխարենը՝ իմաստակի կեցվածքով, նարցիստիկ պահվածքով ու անբովանդակ մտքերով, շարունակում է 30 տարի որակյալ կրթության ու արժեքների մեծ սով ապրող մեր ժողովրդին կերակրել անգիր արած մի քանի դժբախտ ու դժգույն նախադասություններով՝ թե բա՝ ժողովրդավարության բաստիոն ու չգիտեմ ինչ: Ի դեպ, քանի ժողովրդավարություն ասացի՝ հիշեցի…վերջերս՝ պողպատե չագուչ բռնող, մատ թափ տվող, հսկա ջարդող հայտնի անձնավորությունը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը մտել է ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա:

Հետազոտությունն անցկացրել է՝ Varities of Democracy-ն, կամ՝ V-Dem կազմակերպությունը, որն աշխարհում 200-ի հասնող պետական միավորների դեմոկրատական ինդեքսներն է հաշվարկում: Ինքս՝ որպես մեկ տասնամյակից ավելի V-Dem-ի հետ աշխատող փորձագետ, պաշտոնապես հայտարարում եմ՝ ստո՛ւմ ես, այն էլ՝ հերթական անգամ, այնպես, ինչպես Հայաստանում չկա կոռուպցիա, չկա նեպոտիզմ, կամ՝ ռազմագերիների վերադարձի, Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի, մամուլի ազատության, հեռուստացույցների գործարանի ու շահերի համադրման հիման վրա կառուցված արտաքին քաղաքականություն:

Վերջին տասնամյակում քաղաքական աշխարհը գնում է պետությունների ու անդրազգային կորպորացիաների ազդեցության ու շահերի գոտիների նոր քարտեզագրման՝ Իրաքից մինչև Սիրիա, բալկաններից մինչև Հարավային Կովկաս, ավելի պարզ՝ Մեծ Մերձավոր Արևելքում և Եվրասիայում տեղի են ունենում գեոպոլիտիկ տեկտոնային շարժեր, փոխվում է աշխարհի անվտանգային ճարտարապետությունը: Հայաստանն անցած 4 տարում գործոնից դարձավ գործիք՝ շնորհիվ անճարակների մի իշխանության, որը չգիտի հաշվարկել, կարդալ ու ընկալել համաշխարհային միտումները, չի ճանաչում հարևան պետություններին, կամ էլ՝ լավագույն դեպքում՝ դպրոցական դասագրքերի մակարդակով, չունի խորքային մտածողություն, ռեսուրս մոբիլիզացնելու կամք և ունակություն, չի սպասարկում հայկական օրակարգը: Եվ նման իշխանությանը պիտի վստահվեր հայկական զույգ պետությունները ռազմական թե դիվանագիտական դաշտերում միտումնավոր պարտության տանելու պարտականությունը:


Գործողների՝ հետևողական, ազգակործան քայքայիչ գործունեությունը, ձևավորած նարրատիվները, քարոզչական ամուլ թեզերը Հայաստանի դիրքերը դարձրել են անասելի թույլ, ռիսկային, որը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ պետականության համար: Ազգային տեսլականը, անվտանգային ռիսկերն ու մեր կարմիր գծերը հստակ սահմանելու փոխարեն՝ հայկական ու հայաստանյան խոսույթը՝ դատարկ, անբովանդակ ու ճապաղ մտքերով լցնելը դարձել է թթվածին, ապիկարների խունտան անդամահատել է հայաստանյան ռազմաքաղաքական, դիվանագիտական միտքը, իսկ պետական ինստիտուտները դարձել են անտարբեր ու համակերպվող:

Հայկական դիվանագիտությունը պիտի ունենա դիմագիծ, գաղափարական ու փիլիսոփայական հենք, դիմադրողականություն, համոզելու կարողականություն, աշխարհին ներկայացնի, որ եթե օկուպացված Շուշիում բարձրացվում է ՄԱԿ-ի դրոշը, ուրեմն միջազգային այս կառույցն իր հավատամքին, սկզբունքներին ու նպատակներին հակառակ՝ համերաշխություն է հայտնում այն ագրեսոր պետությանը, որը կասետային ու ֆոսֆորային ռումբերով ռմբակոծեց այդ քաղաքը՝ Շուշին, ինչի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ զոհվեցին։

Այս իմաստով՝ արտաքին քաղաքական դոկտրինի ընդունումն անհրաժեշտ հրամայական է:

Բժեզինսկիից, Քիսինջերից ու Ֆուկույամայից հետո՝ աշխարհն այսօր գնում է նեոլիբերալ արժեքային համակարգի հակակշռմանը: Հայաստանում անցած 25 տարում՝ քաղաքացիական հասարակության շերտերում դոմինանտ դարձավ կազմակերպությունների այն շերտը, որն ապացուցեց իր գաղափարական սնանկությունն ու արժեքային խաբուսիկությունը: Մարդու իրավունքների ու ժողովրդավարության հովանոցի տակ խաղացող ու անհայտ սեռի ու ծագման փողեր աշխատած կառույցներն ապացուցեցին, որ Հայաստանում իրենց գերագույն նպատակը իշխանափոխությունն է, որին հասան 2 տասնամյակի անողոք պայքար մղելով նախորդ իշխանությունների դեմ, ընդ որում՝ այդ պայքարի քողի տակ արժեզրկելով ու ծաղրելով առաջին հերթին հայկականը, ազգայինը: Ասածս ամենևին չի նշանակում, որ նախկինում իշխանությունում հերթապահածները թույլ չեն տվել հայեցակարգային սխալներ կամ իրենց անտարբերությամբ ու անհետևողականությամբ չեն մսխել ազգային-պետական ներուժը: Այսուհանդերձ՝ Հայաստանի դիվանագիտությունն ունի մեծ հնարավորություն՝ որոնելու և որսալու նոր գործընկերների այս նոր տրանսֆորմացիաներում, երբ մեծ պետությունները փորձում են բալանսավորել նեոլիբերալ աշխարհի արժեքները՝ ազգային ինքնության հիմքով:

Ուղղահայաց՝ Մոսկվա-Երևան-Թեհրան ռազմավարական գործակցությունը, որի մասին խոսել եմ գրեթե ամենշաբաթյա պարբերականությամբ անցած 4-5 տարում, տարբերակներից մեկն է, որը կարող է նվազեցնել հայկական շարունակականության ռիսկերը՝ գործակցելով մեր քաղաքակրթությանը հասակակից՝ պարսկականի և ռազմավարական դաշնակցի համբավ ունեցող ռուսականի հետ: Ասում եմ՝ գործակցել, լրջորեն խոսել, ոչ թե մտնել նրանց գրպանը: Եթե մեր դիվանագետները մի փոքր շրջահայաց լինեն, նույնիսկ Պանթյուրքիզմի կնքահո՛րը՝ թուրքիայի՛ն կհամոզեն, որ հայի ու Հայաստանի անվտանգության խաթարումը չի բխում թուրքիայի շահերից…

Չպետք է թույլ տալ, որ թուրք-ադրբեջանական տանդեմն օրինականացնի իր իսկ սանձազերծած ագրեսիայի հետևանքները, մինչև Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: Կարճմիտ ու անհեռատես այս խունտային ու իրեն սպասարկող ագիտպրոպին հիշեցնեմ՝ ազգերի պայքարը, պետությունների կայացումը սերունդների՛ խնդիր է, պատասխանատվություն է, կախարդական փայտիկ չէ՛, որ հասնես իշխանության ու պետական շահը հետապնդելու փոխարեն՝ քեզ պահես կոլաբորացիոնիստի պես, քո իսկ պետության Խորհրդարանի ամբիոնից վիճարկես Շուշիի պատկանելիությունը, հետո էլ քեզ բնորոշ գավառականությամբ՝ սկսես արդարացումներ փնտրել ասածդ անհեթեթությանը:

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը պետք է ներառի ոչ թե ռեալպոլիտիկից կտրված ամորֆ վերնագիր՝ խաղաղություն, այլ՝ հայկական գոյության վտանգները չեզոքացնող հստակ գործիքակազմ, ցեղասպանության ու հայրենազրկման հետևանքով մեր ազգային անժամանցելի իրավունքները երբևէ  վերադարձնելու հանձնառությունը: Օրակարգը հենց սա՛ է, ոչ թե Գավրոշի հոգեբանությամբ ու գաճաճ մտքով խաղաղություն մուրալը: Ազգային արժանապատվության պահպանումը դիվանագիտության ողնուղեղն է, որքան էլ կոսմոպոլիտ այս իշխանության ներկայացուցիչների ուղեղներում դաջել են, որ հայրենիք, ազգ, պետություն, հայ եզրույթները մոդայիկ չեն, մոդայիկ է միայն քաղաքացի բառն ու ՀՀ եզրույթը, որը հոգևոր ու տարողունակ Հայաստան աշխարհի ընդամենը իրավական-ինստիտուցիոնալ արտահայտությունն է:

Խաղաղության հաստատումը կարող է լինել միջո՛ց, ոչ թե նպատակ, այնպես ինչպես ժողովրդավարությունը չի կարող լինել բրենդ. Դա միայն տգետն՛երը կարող են ասել, որոնք կտրված են մեր գեոպոլիտիկ իրականությունից: Հայ դիվանագետի օրագիրը չպետք է տարբերվի սպայի կամ զինվորականի օրակարգից՝ անվտանգություն, անվտանգություն և դարձյալ անվտանգություն՝ եզրույթի նեղ և լայն իմաստներով:

Բովանդակային առումով այս խնդիրների մասին պետք է խոսի էլի՛տան, բայց ո՛չ իշխանական, այլ՝ հանրային: Մեր ժողովրդի գիտամտավոր ներուժ ունեցող տասնյակ հազարավոր զավակներից մի քանի հազարը եթե այդ մասին խոսի, ակտիվ լինի, խնդիր ու պահանջ ձևակերպի, կհասնենք հաջողության: Խորհրդարանական ընդդիմությունը պիտի ձևավորի լայն ու կոնսոլիդացված գիտամտավոր հարթակ, որը ՀՀ արտաքին քաղաքականության ձևավորման և մասնավորապես՝ թուրքիայի ու ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում կձևավորի՝ գրագետ, խելամիտ, ազգային-պետական շահը գերադասող կիրառական օրակարգ, որը կունենա պրագմատիկ բնույթ, ազգային էություն, պետական շահի՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ հաշվարկ: Հանրային էլիտան միայն այդպե՛ս կզսպի կույր հակաթուրքականությունն ու կզրկի տգետների իշխանությանը ճամարտակելու հնարավորությունից: Խաղաղություն պիտի ըլլայ միայն մե՛ր հաղթանակով:

Պի՛նդ եղեք»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}