Շոգը վտանգավոր է ոչ միայն երեխաների, ապագա մայրիկների և տարեց մարդկանց, այլև սեքսով զբաղվողների համար: Սեռական մտերմությունը տապի ժամանակ նույնպես կարող է օրգանիզմին մեծ վնաս հասցնել: Շոգ եղանակին սեքսը կարող է նպաստել ճնշման բարձրացմանը, ինչը ուշագնացության պատճառ կարող է հանդիսանալ, իսկ վատագույն դեպքում՝ սրտին վնաս հասցնել: Հարմար ջերմաստիճանի դեպքում (+20) օրգազմի պահին սրտի զարկերը կարող են հասնել 180-200-ի՝ մեկ րոպեում: Իսկ երբ օդի ջերմաստիճանն անցնում է +30-ը, կարելի է արդեն պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում երակների ու սրտի հետ:
Դրա հետ մեկտեղ բժիշկները խորհուրդ չեն տալիս նման եղանակին սիրով զբաղվել հատկապես ստենոկարդիա, հիպերտոնիա ունեցող կամ ինֆարկտ ու կաթված տարած մարդկանց:
Ինչպես նշում են փորձագետները, սեքսով զբաղվելու լավագույն ժամանակը գիշերն է, երբ նվազում է տապը և ավելի հով է դառնում: Էլ ավելի լավ է սիրով զբաղվել լոգարանում:
Հարկ է նշել, որ շոգին սեքսը հավասարապես վտանգավոր է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար: