ԶԼՄ․ ԱՄՆ-ն վիզա չի տվել Իրանի ԱԳ նախարարին ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցելու համար

ԶԼՄ․ ԱՄՆ-ն վիզա չի տվել Իրանի ԱԳ նախարարին ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարարը չի կարողացել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար փաստաթուղթ ստանալ՝ Վաշինգտոնը վիզա չի տվել Ջավադ Զարիֆին, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ ՌԴ-ն ու Չինաստանն արգելափակել էին ՄԱԿ ԱԽ հայտարարությունը, որով դատապարտվում էր Իրանի հարձակումը Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա։ Ըստ Մոսկվայի, փաստաթղթում հաշվի չի առնված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունը։

Թեհրանը նամակ էր հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին՝ Բաղդադում ԱՄՆ գործողության հետևանքով իրանցի գեներալի աղմկահարույց սպանության վերաբերյալ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

«ԱԳՆ-ն քաղաքական, իրավաբանական և միջազգային միջոցներ է ձեռնարկում գեներալ Սոլեյմանի սպանության առնչությամբ»,-ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին։

Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---