Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԱՄՆ-ը պատրաստում է նախարարների հանդիպում. Բաքվի փորձը չի հաջողվում

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ուիլյամ Գիլմորը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և ներկայումս քննարկվում է դրա հնարավորությունը: Առաջին անգամ Վաշինգտոնի այդպիսի առաջարկի մասին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Լավրովի և Մինսկի խմբի համանախագահների ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիպումից մի քանի օր անց:

Այդ հայտարարությանը պաշտոնական Երևանն արձագանքեց բավականին ուշ՝ հայտարարելով, որ պետք չէ այդպիսի հայտարարություններ անել՝ առանց կողմերի լիարժեք համաձայնության: Ինչո՞ւ էր Բաքուն Մոսկվայից հետո շտապել հայտարարել հանդիպման ԱՄՆ առաջարկի մասին: Եթե Բաքուն ոգևորված էր դրանով և սպասում էր այդ հանդիպմանը, ապա ինչո՞ւ վաղաժամ՝ բոլորի համաձայնությունը չստացած բացահայտել այն և այդպիսով առաջացնել կազմակերպման հավելյալ խոչընդոտներ: Արդյոք Ադրբեջանը նպատակ ուներ Մոսկվայի հանդիպումից հետո Վաշինգտոնի առաջարկի մասին բարձրաձայնելով «գլխի գցել» Մոսկվային, որ պետք է թույլ չտա՞լ Վաշինգտոնի հանդիպում: Երևանի հայտարարությունն այդ կապակցությամբ, որ պետք չէ բարձրաձայնել, քանի դեռ չկա ամբողջական համաձայնություն, վկայում է, որ Բաքվի այդ քայլը դիտարկվել է հանդիպման խոչընդոտ կամ, ավելի շուտ, հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու գործընթացի կազմալուծում, երբ կողմերը, բնականաբար, դիրքային պայքար են մղում հանդիպման օրակարգի և ընդհանրապես մթնոլորտի համար:

Այս համատեքստում ուշագրավ է, որ ԱՄՆ-ը Բաքվում իր դեսպանի միջոցով հանդիպման նախապատրաստման մասին խոսում է մայիսի 1-ին, այն օրը, երբ Բաքուն ու Անկարան Ադրբեջանում անցկացնում են համատեղ զորավարժություն՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի խորհրդանշական անունով: Դրանից առաջ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել էր, որ բանակցության ձևաչափն անփոփոխ է: Ադրբեջանի համար այդ հանգամանքը կարծես թե մնացել է ներկայիս գործընթացում «հպարտության ու հաղթանակի» միակ առիթը, ինչը նրան կարող է թույլ տրվել՝ պայմանով, որ նա իրեն թույլ չի տա ավելին: Սակայն այս համատեքստում էլ հատկանշական է, որ Բաքուն նախօրեին՝ երբ Երևանում տեղի էր ունենում ԵԱՏՄ վարչապետների համաժողովը, և այստեղ էր Դմիտրի Մեդվեդևը, կրակում է Հայաստանի ուղղությամբ և անգամ վիրավորում հայ զինծառայողներից մեկին: Դրանից հետո ԱՄՆ դեսպանը հայտարարում է, որ Վաշինգտոնը քննարկում է հանդիպում կազմակերպելու հնարավորությունը՝ փաստորեն ակնարկելով, որ այդ նախաձեռնությունը վաղաժամ հայտարարություններով կամ ռազմական շանտաժի փորձերով կասեցնելը կամ խոչընդոտելը չի հաջողվի:

2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո նախարարների մակարդակով հնարավոր հանդիպումը Վաշինգտոնի երկրորդ նախաձեռնությունն էր, իսկ առաջինը պատերազմից մեկ ամիս անց էր Վիեննայում, որտեղ Ադրբեջանի առաջ դրվեցին հայտնի պարտավորությունները: Իհարկե, այն ժամանակ խոսքը նախագահների մակարդակով հանդիպման մասին էր, սակայն սա, իհարկե, հազիվ թե հնարավոր է այս դեպքում համարել սկզբունքային տարբերություն՝ ամերիկյան օրակարգերից Բաքվի մտահոգվածության համար: Ի դեպ՝ այս ֆոնին հատկանշական է, որ Ռուսաստանում նկատվում է ադրբեջանա-թուրքական լոբբիի ներքո գտնվող ազդեցության շրջանակների որոշակի աշխուժացում, որոնք էլ, իրենց հերթին, ոգևորում են Հայաստանում նախկին իշխող համակարգի «լոբբինգի» ենթականերին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում