NASA-ն կարող Է առաքելություն ուղարկել Վեներա կամ Յուպիտերի եւ Նեպտունի արբանյակներ
16:08, 14 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի ղեկավարությունը հրապարակել Է չորս հետազոտական առաքելությունների ցուցակ, որոնք կարող են առաջիկա տարիներին ուղարկվել Վեներա կամ Յուպիտերի եւ Նեպտունի արբանյակներ: Այդ մասին գրել Է NASA-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ բոլոր առաքելությունները շանսեր ունեն, որպեսզի արմատապես փոխենք մեր պատկերացումներն Արեգակնային համակարգի ամենաակտիվ եւ ամենաբարդ աշխարհների ներքին կառուցվածքի մասին: Այդ երկնային մարմիններից ցանկացածի ուսումնասիրումը մեզ կօգնի իմանալու, թե ինչպես են ձեւավորվել այդ մոլորակները, ինչպես նաեւ դրանց նման ցանկացած այլ աշխարհներ»,- հայտարարել Է NASA-ի գիտական ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Թոմաս Ցուրբուխենը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում