1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ում օգտին են քվեարկել Մխիթարյանը և Մինասյանը ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունում  

Ում օգտին են քվեարկել Մխիթարյանը և Մինասյանը ՖԻՖԱ-ի «The Best» 
մրցանակաբաշխությունում

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընտրեց 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստին, ինչից հետո հայտնի դարձավ, թե ազգային թիմերի ավագները և գլխավոր մարզիչներն ում օգտին են քվեարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր լավագույն ֆուտբոլիստների եռյակում ընդգրկել է Անտուան Գրիզմանին, Լուկա Մոդրիչին և Էդեն Ազարին: Իսկ լավագույն մարզիչներից հայ մասնագետը քվեարկել է Դիդյե Դեշամի, Խոսեպ Գվարդիոլայի և Զինեդին Զիդանի օգտին:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներին ընտրել է հետևյալ հերթականությամբ` Լուկա Մոդրիչ, Կիլիան Մբապե, Կրիշտիանու Ռոնալդու: Իսկ մարզիչներին` Դիդյե Դեշամ, Զլատկո Դալիչ, Զինեդին Զիդան:

Նախօրեին կայացած ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ լավագույն մարզիչ` Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]