Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Հեղափոխությունը շարունակվում է, մենք եռալու ենք․ Լենա Նազարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

– Աժ-ում քննարկվո՞ւմ է Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման նոր տարբերակ:

– Այդ հարցը դեռ չի հասել Ազգային ժողով, բայց քննարկումներ տեղի են ունենում մեր կուսակցությունում և կառավարությունում: Ներկայացնեմ՝ ինչ սցենար է նախատեսվում. 2015թ. սահմնադրական փոփոխությունների համաձայն՝ պետք է ունենայինք մի ՍԴ, որտեղ դատավորները պաշտոնավորում են 12 տարի, իսկ ՍԴ նախագահը՝ 6 տարի՝ ընտրվելով ՍԴ դատավորների կազմից, բայց փաստացի հիմա չունենք այդ իրավիճակը, և նախատեսվում էր հանրաքվեի միջոցով շտկել այդ խնդիրը, բայց պատահեց համաճարակը, այժմ հանրային առողջության հարցերը գերակա են և փնտրվում է այլընտրանքային տարբերակ՝ խորհրդարանի միջոցով խնդրին հանգուցալուծում տալու համար: Այդ նպատակով արդարադատության նախարարը նամակ է հղել Վենետիկի հանձնաժողով, հունիսին կստանանք պատասխանը: Առաջարկվում է, որ հեռանան այն դատավորները, որոնք արդեն 12 տարի պաշտոնավարել են, և ՍԴ նոր նախագահ ընտրվի… Մենք ամեն ինչ արել ենք իրավական ճանապարհով առաջնորդվելու համար:

– Հրայր Թովմասյանը կարո՞ղ է նորից առաջադրվել:

– Կարող է առաջադրվել, բայց զրոյական շանսեր ունի:

– Ձեր ընդդիմախոսները, մեկնաբանելով արտակարգ դրության երկարաձգումը, նշում են, որ իշխանությունը այդ ճանապարհն է ընտրում, քանի որ դեռևս պատրաստ չէ հանրաքվեի:

– Այդտեղ ոչ մի ողջամիտ բացատրություն չկա, ինչ է, իրենք չե՞ն տեսնում համավարակի տարածման տեմպերը:

– Դուք հավանաբար ծանոթ եք նաև այն դժգոհություններին, որոնք վերաբերում են դատաիրավական համակարգի բարեփոխումների՝ իշխանության ընտրած տարբերակին. արդարացի՞ են այդ դժգոհությունները:

– Մարդկանց մեծ սպասելիքները նրանց մղում են կառավարության գործունեությունը բացասական իմաստով գնահատել թավշյա՝ ասելով, որ բավարար չափով կոշտ մեթոդներ չեն կիրառվում: Այդ ընդդիմախոսների ձայնը համահունչ է մեր հեղափոխական օրակարգին: Ես համաձայն եմ, որ դատաիրավական համակարգում դեռ փոփոխություններ տեղի չեն ունեցել, սա փաստ է, բայց մեր ընդդիմախոսները կասկածի տակ չեն դնում մեր մղումները՝ ունենալու ազատ և չկոռումպացված դատական համակարգ, հարցը մեթոդն է…

– Եվ դուք ընտրել եք փափուկ վեթինգի երկար ճանապարհը:

– Այո, կարող ենք այդպես բնորոշել: Ես հանրությունից խնդրում եմ համբերություն, որպեսզի անցնենք այս ճանապարհը:

– Կարծում եմ՝ չեք ժխտի, որ ձեր ընդդիմախոսների հռետորաբանությունը փոխվել է, ատելության խոսքը մտել է քաղաքական առօրյա:

– Այս օրակարգի շուրջ ատելության խոսք չեմ լսել, բայց կոշտ ձևակերպումներ լսել եմ: Քաղաքական ուժը կարող է ունենալ հարցի լուծման իր տաբերակը, և մեր նպատակը մեթոդ չէ, այլ ազատ և չկոռումպացված համակարգ ունենալը:

– Ինչո՞ւ եք որոշել գնալ երկար ճանապարհով, եթե կա կարճ ճանապարհ:

– Սահմանադրությամբ համատարած վեթինգի հնարավորություն չկա, բացի դրանից՝ դատավորները քիչ են, կադրային խնդիր կա…

– Իշխանության դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, բայց տպավորություն կա, որ իշխանությունը լուրջ չի ընդունում այդ մարտահրավերը:

– Չէ, անլրջության հարց չկա: Առաջիկա տարիներին մենք մշտապես լինելու ենք քաղաքական լարումների մեջ, դա ակնհայտ է: Մենք չենք ունենալու հանրային համերաշխություն, քանի դեռ չեն լուծվել դատավորների, արդարության և ապօրինի ունեցվածքի հետ կապված հարցերը: Ես այստեղ չեմ տեսնում քաղաքական պայքար, այլ տեսնում եմ ապօրինի հարստացած մարդկանց, որոնք այդ ամենի մեջ դրել են իրենց անունը, կարիերան, կյանքը և բնականաբար հեշտությամբ չեն հրաժարվելու այդ ամենից ու ամեն կերպ փորձելու են խուսափել պատասխանատվությունից: Բայց նաև հանրային դժգոհությունը չի մարելու, քանի դեռ այդ հարցերը լուծված չեն, և անօրինական կապիտալը օգտագործվելու է փողոցային պայքարի միջոցով, սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով կեղծ, քողարկված օրակարգ ձևավորելու համար, փորձելու են նսեմացնել, աղմուկի մեջ կորցնել, արժեզրկել իշխանության աշխատանքը…

– Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունմանը հաջորդեցին իշխանության հասցեին կոռուպցիոն մեղադրանքները:

– Դա տեղեկատվական արշավ է, գրոհ է… Կարծում են դրանով հնարավոր է հասնել նպատակին, այն է՝ ապահով պահել իրենց ապօրինի ունեցվածքը, բայց չեն հաջողի, եթե լինի երկխոսություն կառավարության և հանրության միջև, եթե լինի արդյունավետ կառավարում և եթե իրագործվեն հեղափոխական օրակարգերը…

– Ձեր առջև դրվում են դատաիրավական համակարգի արագ առողջացման պահանջներ:

– Մենք ԱԺ-ում մյուս տարի լսելու ենք դատախազի հաշվետվությունը՝ ենթադրաբար ապօրինի գույքի հետ կապված գործերի քննության վերաբերյալ, ստեղծվելու է հակակոռուպցիոն կոմիտե՝ անհրաժեշտ գործիքակազմով և մասնագիտացված աշխատակազմով, որտեղ կենտրոնանալու են հակակոռուպցիոն գործերի քննությունները: Արդարադատության նախարարը կառավարության զեկույցի ներկայացման ժամանակ խոսեց նաև անցումային արդարադատության մասին, շուտով ԱԺ կբերվի Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքը, կստեղծվի հանձնաժողով, որը կքննի մի քանի կարևոր հարցեր՝ կեղծված ընտրությունների, քաղաքական հետապնդումների, ոչ մարտական պայմաներում զոհված զինծառայողների դեպքերի և ունեզրկումների հարցերը: Պատկերացրեք, թե ինչ խմորումներ են լինելու, մենք ուղղակի եռալու ենք այս ամենի մեջ, որովհետև տարբեր շահերի բախումներ են առաջանալու:

– Հարգելի՛ Լենա, մինչև չեռանք, կյանքը առաջ չի գնա, բա հեղափոխություններն ինչի՞ համար են:

– Դե մենք էլ ասում ենք՝ հեղափոխությունը շարունակվում է:

– Մի մասնավոր հարց՝ Տաթևիկ Ռևազյանին ո՞վ պետք է պաշտպանի:    

– Հանրությունը և մենք նույնպես: Այն, ինչ տարածվեց Ռևազյանի վերաբերյալ, ատելության խոսք էր, անբարոյականության և ստորության գագաթնակետ: Այդ կերպարը տարիներ շարունակ թիրախավորել է պաշտոնյաներին…, բայց այսպիսի հակադարձումներ հանրությունը չէր տվել. այն, ինչ վերաբերում է մորը և մանկանը, մեր հասարակության մեջ անդիպչելի են: Կարծում եմ՝ ատելության հետ կապված հարցը պետք է լուծվի հանրային ուժեղ պարսավանքի միջոցով:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում