10 օրվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը կտա էներգետիկ համակարգի խոշոր խափանման նախնական եզրակացությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում եւ պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզել՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՞ եղել է տեխնիկական պատճառներով։ Այս բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։ Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է ր 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»,–նշեց նա։