News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 20-ին «Երեւան մոլ» առեւտրաժամանցային համալիրում անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ այցելուների տարահանումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման նպատակներն էին.

ստուգել «Երեւան մոլ» առեւտրային համալիրի անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչեւ արձագանքողուժերի  ներկայանալը,

ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ  իրականացնելիս,

կատարելագործել համալիրի անձնակազմի եւ արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Ըստ վարժանքի սցենարի՝ հրդեհն առաջացել է «Երեւան մոլ» առեւտրաժամանցային համալիրի  2-րդ հարկի «Կինո Պարկ» կինոթատրոնի մեծ սրահում, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել եւ այն տարածվել է: 2-րդ հարկը ծխապատ է, եւ այդ գոտում կան մարդիկ: ԱԻՆ ստորաբաժանումներն ուսումնավարժությանը ներգրավվում են պայմանական թիվ 2 կանչով. հրդեհի մակերեսը ստորաբաժանման ներկայանալու պահին 135 քմ է:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ԱԻՆ ՓԾ Շենգավիթ բաժնի թիվ 2 ՀՓՋ-ից 2 մարտական հաշվարկ, Մալաթիա Սեբաստիա բաժնի թիվ 4 ՀՓՋ-ից, Կենտրոն բաժնի թիվ 1 ՀՓՋ-ից՝ մեկական 10տ. հրշեջ մեքենա, Շենգավիթ բաժնի թիվ 6 ՀՓՋ-ից եւ Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ-ից՝ մեկական մարտական հաշվարկ: Մասնակիցների կազմում էին նաեւ «Երեւան Մոլ» առեւտրաժամանցային համալիրի, ինչպես նաեւ «Քարֆուր» հիպերմարկետի անձնակազմը, աշխատակիցներն ու այցելուները:

Պայմանական հրդեհի վայրում փրկարարներն իրականացնում են մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների եւ հաճախորդների ազդարարում, տարահանման փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի եւ միջոցների ներգրավվում, օպերատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում, կարգադրություններ հրդեհաշիջման գործողությունների մասին եւ այլն: Իրականացվում են նաեւ հրդեհաշիջման եւ ծխապատ գոտուց մարդկանց տարահանման աշխատանքներ:

Շնորհակալություն հայտնելով վարժանքի մասնակիցներին ակտիվ դերակատարության համար՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը նշեց, որ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ հայտարարվել է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում ուսումնավարժություններ են անցկացվում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առեւտրի եւ ժամանցի խոշոր կենտրոններում: Նա ընդգծեց, որ մարդու փրկության գործը ԱԻՆ ստորաբաժանումների եւ անվտանգության աշխատակիցների  համար առաջին խնդիրն է:

Վարժանքի ընթացքում կատարվող գործողություններն ունեն երկու բաղադրիչ՝ հրատապ գործողություններ, որոնք կատարվում են դեպքից անմիջապես հետո տվյալ կազմակերպության անվտանգության աշխատակիցների կողմից եւ երկրորդը՝ արձագանքող ուժերի՝ այս դեպքում ԱԻՆ աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանում ու փրկարարական գործողությունների իրականացում: Մինչեւ արձագանքող ուժերի ժամանումը՝ այդ ոսկե 7-8 րոպեները շատ կարեւոր են, եւ տեղի ուժերը պետք է տիրապետեն տարրական գիտելիքների՝ իրենց եւ այցելուների անվտանգությունն ապահովելու համար, - եզրափակեց Վ. Գաբրիելյանը:

Ամփոփելով վարժանքի արդյունքները՝ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցներն առեւտրի տան անձնակազմի հետ արձանագրեցին բացթողումները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով շտկել դրանք համատեղ աշխատանքների, ուսումնավարժությունների եւ վերապատրաստաման դասընթացների  միջոցով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Ամենաշատ