Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Հանցագործը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին:
Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ կարողացել են այդպես օպերատիվ և առանց զոհերի իրավիճակը հանգուցալուծել. «ՀՀ իրավապահ մարմինները ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին և իրականացնում են բոլոր գործողությունները դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու համար»:
Նրա խոսքով՝ սոցցանցերում և մեդիայի որոշ ներկայացուցիչներ սկսել են սպեկուլյատիվ հայտարարություններ անել. «Բոլոր այս ջանքերն ապարդյուն են: Բռնությունը մեզ համար անընդունելի է»:
Դիմելով քաղաքացիներին՝ նա ասաց. «Հանգիստ եղեք, ապոկալիպտիկ տրամադրությունների և խուճապի կարիք չկա, ամեն ինչ գտնվում է վերահսկողության տիրույթում»:
Մանրամասները՝ տեսանյութում: