211652_close_icon
views-count2466 դիտում article-date 17:00 21-02-2019

Կառավարությունը մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառի

ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում որոշում է կայացվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կիրառել։ Այդ առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե մինչև ո՞ր ամսաթիվը կուտակված միջոցներին է դա Նախարարը պատասխանեց, որ մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը իրավախախտումներ կատարած անձանց, ինչին վարչապետը դրական արձագանք տվեց։ Մասնավորապես, վարչական իրավախախտում կատարած անձիք կազատվեն մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից։

Նմանատիպ նյութեր