25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Վլադիմիր Պուտինի հետ առցանց հանդիպման ժամանակ հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, նոր հայտնի է դարձել, որ կորոնավիրուսի ախտորոշման համար իմ հանձնած թեստերը դրական են: Ըստ Ռոսպոտրեբնադզորի պահանջների՝ ես պետք է ինքնամեկուսանամ ու հետևեմ բժիշկների ցուցումներին: Դա պետք է արվի, որպեսզի պաշտպանեմ իմ գործընկերներին», – ասել է Միշուստինը:

 

Միշուստինը նշել է, որ կառավարությունը կշարունակի բնականոն աշխատանքը, իսկ ինքը կշփվի գործընկերների և նախագահի հետ հեռախոսային և տեսակապի միջոցով:

Վարչապետը նախագահին առաջարկել է կառավարության ղեկավարի պաշտոնակատար նշանակել իր առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովին:

Կրեմլի մամուլի գրասենյակը հայտնում է, որ Պուտինը ստորագրել է համապտասխան հրամանագիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ