×


Շարլիզ Թերոն. «Երբեք Քիմ Քարդաշյանի հետ նույն հարթության վրա չենք լինի»

Դերասանուհի Շարլիզ Թերոնը հայտնվել է Harper's Bazaar ամսագրի հոկտեմբեր ամսվա շապիկին: Նա ծավալուն հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաեւ Քիմ Քարդաշյանին: 47-ամյա օսկարակիր դերասանուհին տպավորված է Քիմի հաջողություններով ու կարծում է, որ ինքը երբեք դրանք կրկնել չի կարողանա: Թերոնի համար Քարդաշյանը հատկապես օրինակ է, որ կարողանում է դաստիարակել 4 երեխաների:

«Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ: Ավելի շատ աշխատանքը չի մեծացնի իմ փառքը: Երբեք նման չեմ եղել Քիմ Քարդաշյանի պես մարդկանց, մենք նույն հարթության վրա չենք լինի»,- ընդգծել է նա:


Թերոնը կարծում է, որ վերջին տարիներին այնքան էլ հայտնի չէ, սակայն դա թույլ է  տալիս նրան զբաղվել այն ամենով, ինչ իսկապես ցանկանում է. «Նախկինում ինձ թվում էր, որ փառքն ու հայտնիությունը պետք են, որպեսզի անես ինչ ուզում ես: Հետո հասկացա, որ ամեն ինչ իրականում այլ կերպ է: Հիմա հստակ գիտեմ իմ առաջնահերթությունները»:

Դերասանուհին ժամանակի մեծ մասն անցկացնում է 2 երեխաների հետ ու ավելի շատ կենտրոնացած է պրոդյուսերական աշխատանքի վրա: Բայց էկրաններին էլ նրան դեռ կտեսնենք «Ֆորսաժ»-ում:


«Երեխաները հիմա սկսել են ավելի շատ գիտակցել, որ հայտնի եմ: Նրանց դասարանցիներն ուզում են իմանալ՝ իսկապես նրանց մայրիկը նկարահանվում է Marvel-ի համար: Նրանք ամաչում են դրանից: Երբ Dior-ի համար իմ ահռելի լուսանկարները տեսնում են օդանավակայանում, զարմանում են: Բայց դեռ նեղվում եմ, երբ իմ շրջապատում կա մայրիկ, որի պատրաստած ֆրանսիական տոստերը երեխաներս ավելի շատ են սիրում: Նա ինձ էլ է տվել բաղադրատոմսը, բայց դեռ այնքան էլ լավ չեն ստացվում: Հիմա ավելի շատ նման բաներով եմ տարված»,- անկեղծացել է նա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին