1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ակվամեն»-ը 1 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային վարձույթում

«Ակվամեն»-ը 1 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային վարձույթում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ DC-ի կոմիքսների նկարահանված «Ակվամեն» ֆիլմն աշխարհում հասել Է 1 մլրդ դոլար դրամամուտքերի նշագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են BoxOfficeMojo կայքի տվյալները:

Այսպիսով, նա դարձել Է DC-ի աշխարհի վերաբերյալ երրորդ ֆիլմը, որը հաղթահարել Է այդ նշագիծը: Ավելի վաղ դա հաջողվել Է անել միայն «Թուխ ասպետին»՝ 2008 թվականին եւ «Թուխ ասպետ. Լեգենդի վերածնունդը» կինոնկարին՝ 2012 թվականին:

Ամենայն հավանականությամբ, «Ակվամեն»-ը դրանց կգերազանցի արդեն առաջիկա օրերին: Հյուսիսային Ամերիկայում «Ակվամեն»-ը վարձույթում հավաքել Է մոտավորապես 286 մլն դոլար, համաշխարհային վարձույթում նա ստացել Է շուրջ 713 մլն դոլար: Դրա հետ մեկտեղ անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում եւ Կանադայում «Ակվամեն»-ն առաջին հորիզոնականը զիջել Է «1+1. հոլիվուդյան պատմություն» կատակերգությանը՝ 2011 թվականի ֆրանսիական ֆիլմի ռիմեյքին: Քեւին Հարթի, Բրայան Քրենսթոնի եւ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ կինոնկարը վաստակել Է 19,6 մլն դոլար՝ մոտավորապես կրկնակի գերազանցելով փորձագետների սպասումները՝ «Ակվամեն»-ի 17,9 մլն դոլարի դիմաց:

Անցած հանգստյան օրերին հյուսիսամերիկյան վարձույթում երրորդ տեղն զբաղեցրել Է «Ճանապարհ դեպի տուն» ընտանեկան ֆիլմը (11,3 մլն դոլար), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]