News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Իմ քաղաքում ես պետք է մտածեմ, թե ո՞նց  պիտի տուն գնա՞մ. դրսում հայեր չե՞ն կանգնած։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում տուն գնալ։

Նշենք, որ այս պահին ԱԺ շենքը շրջափակված է քաղաքացիների կողմից եւ ժամը 19։30–ին կայացած արտահերթ նիստից հետո պատգամավորները դուրս չեն եկել ԱԺ շենքից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պատգամավորները «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների` թույլ կտա նրանց խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:

Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր ավելի ուշ արտահերթ նիստում 67 կողմ ձայներով ընդունեց այդ օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել շենքը:

Տպել
Ամենաշատ