1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ուրարտու»-ի 3 բասկետբոլիստ հեռացվել է ակումբից

«Ուրարտու»-ի 3 բասկետբոլիստ հեռացվել է ակումբից

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի երեք անդամ հեռացվել է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու» ակումբի բասկետբոլիստներ  Կարեն Հայրապետյանը, Տոնի Կարամանուկյանը և Արամայիս Մայիլյանը հեռացվել են ակումբի հայտացուցակից և չեն շարունակի ելույթները «Ուրարտու» ակումբում:

«Նրանցից յուրաքանչյուրի հետ ունեցել ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ: Բայց մենք շնորհակալ ենք նրանց, որ օգնեցին թիմին հաղթանակներ տոնել և հաջողություն ենք մաղթում հետագա սպորտային կարիերայում: Մենք փլեյ-օֆֆից առաջ ուժեղացնելու ենք թիմը արտասահմանցի բասկետբոլիստներով: Այնպես որ, սպասեք ավելի ուժեղ «Ուրարտու»-ի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը:

Ա լիգայի 1/4 տուրից առաջ նրանցից յուրաքանչյուրը կարող է հայտավորվել մեկ այլ թիմում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]