Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված մարզիկ Սուքիասյանի ընտանիքին

Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված մարզիկ Սուքիասյանի ընտանիքին

PanARMENIAN.Net - 2017-ի հոկտեմբերին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել Արցախյան նոր պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։ Այդ մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Սուքիասյանը և Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել են բարեկամական հարաբերություններ։

Հունվարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը՝ Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։

Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայկական կողմը հազարավոր զոհեր ունեցավ՝ նրանց վերջնական թիվը դեռ չի հրապարակվել։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---