Գլխավոր դատախազության 100-ամյակի առիթով ՀՀ ժամանած պատվիրակներին ընդունել է Արթուր Դավթյանը
Հուլիսի 1-ին՝ ՀՀ դատախազության աշխատողի օրը կայանալիք ՀՀ դատախազության համակարգի 100-ամյակի հանդիսավոր միջոցառումներին, ինչպես նաև հուլիսի 2-ին Երևանում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք միջազգային, միջպետական կազմակերպությունների և երկրների պատվիրակություններ, որոնց ղեկավարներին այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից, մասնավորապես՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Գերհարդ Յարոշի, ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևի, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ–գործադիր քարտուղարի տեղակալ Աբիգայ Սմագուլովի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային այդ կազմակերպությունների և ՀՀ գլխավոր դատախազության գործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև անդամ-երկրների համատեղ ջանքերով այդ կազմակերպությունների արդյունավետությունը բարձրացնելու, նրանց ներուժն առավել նպատակային օգտագործելու հնարավորություններին և ուղղություններին վերաբերող հարցեր: Կարևորվել է հատկապես անդրազգային հանցավորության դեմ հասցեական պայքար մղելու համար դատախազությունների կողմից ստեղծված միջազգային, տարածաշրջանային ընդհանուր ձևաչափերն ու հարթակներն օպերատիվ տեղեկատվության, փորձի փոխանակման համար առավել ակտիվացնելու, արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը:
Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունեցել նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկի, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովի, Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնակատար Գեորգի Բադաշվիլիի, ՉԺՀ գլխավոր դատախազի տեղակալ Չժան Սյուեցյաոյի, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մարատ Ախմետժանովի և պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության նախագահ Ալիկ Շպեկբաևի, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գայրատ Խիդոյատովի, Մոլդովայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Միրչա Ռոշիոռուի, Ռումինիայի գլխավոր դատախազի խորհրդական Օվիդիու-Վասիլի Պրեդեշկուի, Էստոնիայի Հանրապետության դատախազության ավագ դատախազ Դիլայլա Տամիկսաարի ղեկավարած պատվիրակությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ