1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Թումո» կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

«Թումո» կենտրոնի շարժական ուսումնական առաջին  կետը կտեղադրվի Գավառ 
քաղաքում

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական  կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Թումո» ստեղծարար տեղեկատվական  կենտրոնի ղեկավար Տիգրան Բաղիյանը, շարժական ուսումնական կետի տեղադրման հետ կապված խնդիրները քննարկվել են Գեղարքունիքի մարզպետարանում եւ Գավառի քաղաքապետարանում: «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական կետեր կարող են հաճախել 12-18 տարեկան աշակերտներ՝ անվճար հիմունքներով: Այդ կետերում մեկամսյա ինքնուսուցում անցնելուց հետո աշակերտները  ուսումը կշարունակեն Դիլիջանի «Թումո» կենտրոնում, դարձյալ մեկամսյա ժամկետով: Տեղադրվող ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական կետում  դպրոցականները կարող են գիտելիքներ ձեռք բերել անիմացիայի, խաղերի ստեղծման, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման, երաժշտության, նկարչության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության, շարժական գրաֆիկայի, լուսանկարչության, նոր մեդիայի և այլ ոլորտներում: Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում նախատեսվում է տեղադրել «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի  ինը շարժական ուսումնական կետ»,- ներկայացրեց Տիգրան Բաղիյանը: 

Հանդիպման ավարտին աշխատանքային խումբը շրջայց կատարեց Գավառ քաղաքում՝ շարժական տուփի տեղադրման համար պահանջվող չափորոշիչներին բավարարող տարածք ընտրելու եւ առաջիկայում շարժական կետի տեղադրման աշխատանքների մեկնարկը տալու համար:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]