Ջենիֆեր Էնիսթոնի նշանադրության մասին շշուկները անցյալ շաբաթ հաստատվել են, երբ դերասանուհուն լուսանկարել են Մոնրեալում՝ մատին ամուսնական մատանի: ԶԼՄ-ները դրանից շփոթահար են եղել, քանի որ դերասանուհին պաշտոնապես ոչ մեկի հետ չի հանդիպել: Սակայն շուտով գտել են բացատրությունը:
Մոնրեալում վերջերս դերասանուհուն նկարահանել են ամուսնական մատանիով: Հաշվի առնելով, որ նախկին ամուսնու նվիրած մատանին դերասանուհին վաճառել է, երկրպագուներն ու լրագրողները սկսել են գուշակել, թե ում նվերն է զարդարում նրա մատը:
Պարզվել է, որ Էնիսթոնի «փեսացուն» Ադամ Սենդլերն է, ավելի ճիշտ՝ նոր կատակերգական մարտաֆիլմի՝ «Առեղծվածային սպանություն», հերոսը: Ըստ սյուժեի՝ նյույորքցի ոստիկանը (Սենդլեր) և նրա կինը (Էնիսթոն) Եվրոպայում հանգստանալիս դարձել են տարեց միլիարդատիրոջ հիմնական կասկածյալները: