Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները

Բազմաթիվ ամերիկացիներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևում էին նախագահ Թրամփի՝ իր ընտությունից ի վեր արված անտրամաբանական հայտարարություններին և ապակառուցողական որոշումներին:

Նախագահի ազգային և միջազգային հարցերի վերաբերյալ քաղաքականությունը Միացյալ Նահանգներին ծիծաղի առարկա է դարձրել ամբողջ աշխարհում: Վերջին նման օրինակը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարությունն է, որ Միացյալ Նահանգները չի համագործակցելու Միջազգային քրեական դատարանի հետ, թույլ չի տալու դատարանի դատավորներին այցելել ԱՄՆ, պատժամիջոցներ է կիրառելու ամերիկյան բանկերում նրանց հաշիվների վրա և դատի է տալու նրանց ԱՄՆ դատարաններում:

Ըստ Վիքիպեդիայի՝ «Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) միջկառավարական կազմակերպություն և միջազգային դատարան է, որի նստավայրը գտնվում է Հաագայում, Նիդեռլանդներ: ՄՔԴ-ն իրավասու է դատապարտելու անհատներին միջազգային հանցագործությունների՝ ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար: ՄՔԴ-ն կոչված է լրացնել գործող ազգային դատական ​​համակարգերը և, հետևաբար իր իրավասությունը կարող է իրականացնել միայն որոշակի պայմանների պահպանման դեպքում, օրինակ, երբ ազգային դատարանները չեն ցանկանում կամ չեն կարողանում հետապնդել հանցագործներին կամ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ առանձին պետություններ դիմում են դատարանին: ՄՔԴ-ն գործում է 2002 թ. հուլիսի 1-ից՝ Հռոմի կանոնադրության ուժի մեջ մտնելու օրվանից: Այն բազմակողմ պայմանագիր է, որը ծառայում է որպես ՄՔԴ-ի հիմնարար և կառավարման փաստաթուղթ: Պետությունները, որոնք մասնակից են դառնում Հռոմի կանոնադրությանը, օրինակ, այն վավերացնելու միջոցով, դառնում են ՄՔԴ-ի անդամ պետություններ: Ներկայումս կան 123 պետություններ, որոնք մասնակից են Հռոմի կանոնադրությանը, և հետևաբար հանդիսանում են ՄՔԴ-ի անդամներ»:

Նախագահ Թրամփի ազգային հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը 2018 թ. սեպտեմբերի 10-ին խիստ քննադատական ելույթով մերժեց ՄՔԴ-ի իրավասությունը, հատկապես այն դեպքերում, որոնք մեղադրանքներ էին ներկայացնում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների, մասնավորապես Իսրայելի դեմ:

Բոլթոնը և նրա շեֆը զայրացել էին ՄՔԴ-ի՝ Աֆղանստանում ԱՄՆ զինվորների կողմից կատարված հնարավոր հանցագործությունների և Պաղեստինի ազգային իշխանության կողմից Իսրայելի դեմ հարուցված մեղադրանքների հետաքննությամբ: Ամերիկյան ուժերի դեմ ցանկացած դատական ​​գործողություն կանխարգելելու համար ԱՄՆ-ը պարտավորեցնող պայմանագրեր է կնքել 100 երկրների հետ, որոնք ԱՄՆ-ի անձնակազմից որևէ մեկին չպետք է հանձնեն ՄՔԴ-ին: Բացի այդ, Միացյալ Նահանգները փակել է Պաղեստինի ներկայացուցչությունը Վաշինգտոնում, վերջինիս կողմից ՄՔԴ-ում իսրայելական հնարավոր խախտումների դեմ մեղադրանքներ ներկայացնելու համար: Սա հետևեց Սպիտակ տան՝ Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը, այդպիսով վերացնելով Միացյալ Նահանգների բոլոր հնարավորությունները` հանդես գալու որպես չեզոք միջնորդ պաղեստինյան իշխանությունների և Իսրայելի միջև:

Բոլթոնը հինգ պատճառ է նշել՝ ՄՔԴ-ի հետ ԱՄՆ-ի համագործակցությունից հրաժարվելու համար.

Առաջին պատճառը՝ Բոլթոնի պնդումն է, որ ՄՔԴ-ն «սպառնում է ամերիկյան ինքնիշխանությանը և Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին: Հաագայի դատախազը, ըստ էության, հավանություն է տալիս անհիմն որոշման, հետաքննելու և մեղադրելու անձանց, անկախ նրանից, թե նրանց երկրները միացել են Հռոմի կանոնադրությանը, թե ոչ»: Բոլթոնի պնդումը ճիշտ չէ: Նախ, Միացյալ Նահանգների վավերացրած բոլոր միջազգային պայմանագրերը գերադասում են ազգային ինքնիշխանությունը, ինչպես օրինակ `Ցեղասպանության կոնվենցիան և շատ ուրիշներ: Երկրորդ, ՄՔԴ-ն իրավասություն ունի ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ միայն այն դեպքերում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ է տալիս դատարանին դա անել: Թեև Միացյալ Նահանգները ՄՔԴ- ի անդամ չէ, սակայն այն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է և որպես այդպիսին վետոյի իրավունք ունի նրա որոշումների նկատմամբ: Եվ, երրորդ, ՄՔԴ-ն չի խառնվում այն գործերում, երբ հայրենի երկիրը դատական գործ է հարուցում իր իսկ քաղաքացիների դեմ:

Բոլթոնի երկրորդ առարկությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանը իրավասություն է պահաջում այն հանցագործությունների նկատմամբ, որոնք վիճելի և անորոշ սահմանումներ ունեն՝ խորացնելով դատարանի անսահմանափակ իշխանությունը»: Բոլթոնը մտահոգված է, որ ՄՔԴ-ի դատավորները մեղադրանքներ կներկայացնեն Միացյալ Նահանգների դեմ այնպիսի դեպքերի համար, ինչպիսին, օրինակ, 2017 թ. ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծումն էր՝ հնարավոր քիմիական զենքի կիրառման համար: Ինչպես ցանկացած այլ դատավարության դեպքում, եթե ապացույցները վկայեն, որ Միացյալ Նահանգներն ապօրինաբար է գործել, ապա պետք է լինի համապատասխան վճիռ: Ոչ մի երկիր միջազգային իրավունքից վեր չի կարող լինել: Միացյալ Նահանգներն արդեն պաշտպանված է նման դատական ​​գործերից ՄՔԴ-ի անդամ չլինելու պատճառով: Զավեշտալի է, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ աշխարհի մյուս երկրներին քարոզելով օրենքի և կանոնների պահպանման մասին, այժմ դավաճանում է հենց այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է Ամերիկան…

Բոլթոնի երրորդ մտահոգությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանը ձախողում է իր հիմնական նպատակը՝ կանխելու և պատժելու ոճրագործությունները: Իր ստեղծման օրվանից (2002 թ.) դատարանը ծախսել է ավելի քան 1.5 մլրդ դոլար, կայացնելով միայն ութ դատավճիռ»:

Հակառակ Բոլթոնի պնդման՝ այս ութ դատավճիռները վկայում են, որ դատարանը խիստ շրջահայաց է իր դատավճիռներում և չի հետապնդում յուրաքանչյուր փոքր գործ ամբողջ աշխարհում՝ թույլատրելով անդամ պետություններին դատել իրենց մեղադրյալ քաղաքացիներին:

Բոլթոնի չորրորդ բողոքն այն է, որ «Միջազգային քրեական դատարանն ավելորդ է, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների ներքին դատական համակարգն արդեն իսկ ամերիկյան քաղաքացիներին պահում է ամենաբարձր իրավական և էթիկական չափանիշներով»: Սա հեշտ անտեսելի հարց է: Եթե ՄՔԴ-ն գտնի, որ ԱՄՆ դատարանները գործ ունեն որոշակի հանցագործության հետ՝այն չի միջամտի: ՄՔԴ-ն վերջին ատյանի դատարան է: Սա ՄՔԴ-ի հիմնական սկզբունքներից մեկն է:

Բոլթոնի հինգերորդ քննադատությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանի ղեկավարությունը սուր քննադատության է ենթարկվել և մերժվել աշխարհի մեծ մասի կողմից: Այսօր ավելի քան 70 պետություններ… ՄՔԴ-ի անդամ չեն»: Մինչ 70 երկրներ դեռ ՄՔԴ-ի անդամ չեն, 123-ը անդամ են… Ժամանակի ընթացքում ավելի շատ պետություններ կմիանան ՄՔԴ-ին, ինչպես տեղի է ունենում միջազգային այլ պայմանագրերի դեպքում:

Օրենքի գերակայության դեմ վիճարկելու փոխարեն, Միացյալ Նահանգներն առաջինը պետք է միանա նման միջազգային իրավական կառույցներին: Մերժելով ՄՔԴ-ին և այն համարելով «մեռած», ինչպես Բոլթոնն է այն նկարագրել, Միացյալ Նահանգները պարզապես խրախուսում է աշխարհի դաժան ռեժիմների և բռնապետերի անպատժելիությունը…

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում