Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Տոնոյանի և Վանեցյանի քայլը կանխարգելիչ էր՝ «բախտդ փորձիր, պատասխանը կստանաս»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը հաջորդած զարգացումների ու, մասնավորապես, Երևանի և Բաքվի միջև պատերազմական հռետորաբանության սրման մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարը նոր բանաձև հնչեցրեց՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց», և դրանից հետո իրավիճակը բավական սրվեց, Բաքուն էլ ավելի կտրուկ հայտարարություններով պատասխանեց։ Ձեր կարծիքով՝ այս սրացումը ինչո՞վ է պայմանավորված։ Սա բնական երևույթ է՝ հաշվի առնելով այն, որ բանակցային գործընթացում երկու կողմերը լուրջ հակասություններ ունեն, ընդհանուր եզրեր չեն կարողանում գտնել, և դա ուշ թե շուտ ազդելու է կողմերի ռազմական վարքագծի վրա, թե՞ կապված է կոնկրետ Վիեննայի բանակցությունների հետ։

– Մենք արդեն առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ մինչև հանդիպումը պետք է ամեն ինչ անել, որպեսզի չերևա, որ դեստրուկտիվ վարքագիծ Հայաստանն է դրսևորում։ Մենք ունենք առավելագույնը, մեզ պետք է ընդամենը ամրագրել այդ առավելությունը, իսկ եթե չամրագրվի էլ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի օրգանական մասն է կազմում, և որևէ խնդիր չունենք, որ ժամ առաջ փորձենք ինչ-որ կարգավիճակի դիմաց զիջումների գնալ։ Բայց և միևնույն ժամանակ մենք պատրաստակամություն ենք հայտնում բանակցելու, որպեսզի բանակցությունների այլընտրանքը չլինի պատերազմը։ Բայց երբ արդեն այդ հանդիպումը տեղի ունեցավ, ես, օրինակ, կարծում եմ, որ եթե Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ինքը, միևնույն է, պատրաստ է պատերազմի և ինքը մեծ առավելություններ ունի, բավական նորմալ է, եթե Հայաստանի պաշտպանության նախարարը՝ այն էլ դրսում հայտարարում է, որ եթե պատերազմ սկսվի, մեզ պարտադրվի պատերազմ՝ մենք ձեռք կբերենք ավելին, այնպես որ խելքներդ գլուխներդ հավաքեք։ Նույն հաջողությամբ նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը նմանատիպ հայտարարություն արեց Լեռնային Ղարաբաղում։ Այսինքն՝ դա խոսում է մի բանի մասին, որ և՛ պաշտպանության նախարարը, և՛ ԱԱԾ ղեկավարը ցույց տվեցին, որ մենք տիրապետում ենք իրավիճակին այնպես, որ մեզ պատերազմով չվախեցնեք։ Դա, իհարկե, ողջունելի է։ Հասկանալի է, որ մարդիկ մտածում են, թե միևնույն է նրանք ուսադիր կրող մարդիկ են և պետք է քաղաքական ղեկավարության հանձնարարությունը կատարեն։ ԱԱԾ տնօրենը, ըստ էության, ցույց տվեց, որ ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին և տեղյակ է՝ ինչ է կատարվում։ Ես այս մասին նախկինում ասել եմ, որ Ադրբեջանը պետք է իմանա՝ եթե պատերազմ սկսի՝ նվազագույնը կարող է պաշտոնանկ արվել Ալիևը, և առավելագույնը՝ արտաքին ուժերը, հատկապես իսլամիստական խմբավորումները կարող են այնտեղ տեղավորվել և լուրջ խնդիրներ առաջացնել, ապակայունացնել երկիրը։ Դա նշանակում է, որ ԱԱԾ-ն ցույց է տալիս, որ մենք էլ ենք տիրապետում իրավիճակին և ասում ենք Ադրբեջանի ղեկավարությանը՝ քո մոտ այդքան էլ հարթ չի իրավիճակը և մոբիլիզացիա տեղի չի ունենա քո շուրջ։ Այս տեսանկյունից կարծում եմ, որ ողջունելի է թե՛ պաշտպանության նախարարի, թե՛ ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը։ Դա մանևրելու հնարավորություն է տալիս վարչապետին, որ ասի՝ տես մեր երկրում այսպիսի մթնոլորտ է տիրում, բայց ես, որպես քաղաքական ղեկավար, փորձում եմ ավելի կառուցողական դաշտ գնալ։ Հիշեցնեմ մի բան. երբ ժամանակին Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր ու խոսում էր փոխզիջումներից, ես և շատ շատերը քննադատել են նրան՝ ասելով, թե լինելով պաշտպանության նախարար՝ ինչո՞ւ ես զիջողական կեցվածք դրսևորում, դու դրանով թուլացնում ես քաղաքական ղեկավարության դիրքերը։ Իսկ ինչո՞ւ էր նա այն ժամանակ դա անում. ուզում էր ասել, թե՝ եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի հարցը չլուծի՝ ես լավ բանակցող եմ, ես գամ իշխանության, այդ հարցը կլուծեմ։ Այսինքն՝ ուզում էր, որ դրսի ուժերը նորմալ ընդունեին իր գալը։ Հետո կգար ու կխաբեր՝ ինչպես և տեղի ունեցավ։

– Բայց պարտադի՞ր էր Փաշինյանի և Ալիևի հանդիպումից անմիջապես հետո, երբ հայտարարում էին, թե հանդիպումը դրական, կառուցողական մթնոլորտում է անցել, այդպիսի սուր հայտարարություն անել։ Կարիք կա՞ր սրելու իրավիճակը։

– Ես կարծում եմ՝ այսօրվա իրավիճակում, երբ բազում խնդիրներ կան բանակցային գործընթացի շրջանակներում, առայժմ չի հաջողվում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ներգրավել բանակցություններին, և կան ռիսկեր, որ իրավիճակը կարող է տանել պատերազմի, պետք էր, որ պաշտպանության նախարարն ասեր, որ մենք դրան պատրաստ ենք։

– Հենց դա նկատի ունեմ։ Այսինքն՝ դժվար թե պաշտպանության նախարարը հենց այնպես նման հայտարարություն անի։

Գուցե իրոք  կան տվյալներ այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստվում հարձակողական գործողությունների, այդ պատճառով պաշտպանության նախարարը կանխարգելիչ հայտարարություն է անում։

– Այո, հենց դա եմ ասում՝ պաշտպանության նախարարը, ԱԱԾ ղեկավարը վճռական տոնով հայտարարում են, որ եթե պատերազմ սկսվի՝ մենք պատրաստ ենք։ ԱԱԾ ղեկավարն ասում է, որ մենք լրիվ տիրապետում ենք Ադրբեջանի ներքին իրավիճակին, և պաշտպանության նախարարը ասում է, որ մենք լի ենք վճռականությամբ և բավարար ուժ ունենք ոչ միայն պաշտպանվելու, այլև հարձակվելու և նոր տարածքներ վերցնելու։ Ուղերձը դա է՝ մի՛ փորձիր։ Ադրբեջանցիները թող չկարծեն, թե պատերազմը շահեկան է իրենց համար, որովհետև իրենք զենք ունեն։ Այդ զենքը կարող է հայտնվել զինված խմբավորումների ձեռքում, որոնք իշխանության վերահսկողությունից դուրս կլինեն։ Ու ինձ համար շատ տարօրինակ էր այն, որ Ռուսաստանի ոստիկանության գեներալը, խոսելով այն մասին, որ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումները կարող են տեղափոխվել ԱՊՀ տարածքի երկրներ, չգիտես՝ ինչու չնշեց այդ շարքում Ադրբեջանի անունը։ Ես ավելի շատ հակված եմ այն կարծիքին, որ Ադրբեջանը լուրջ պրոբլեմներ կունենա, եթե պատերազմ սկսի։

Պատերազմն իր մոտ մոբիլիզացիա չի առաջացնելու։ Պատերազմը մեզ մոտ կարող է մոբիլիզացիա առաջացնել, որովհետև մեզ վրա են հարձակվում։

– Արցախի նախագահի խորհրդականը գրել է այն մասին, որ վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարությունները սկսել են ավելի սուր բնույթ կրել, և ռազմական գործողությունների մասին ակնարկային հայտարարությունները վերաճել են գործողություններ սկսելու կամ դրանց նախապատրաստվելու մասին սպառնալիքների։ Կարծում եք՝ Ադրբեջանն իրոք պատրաստվո՞ւմ է ռազմական գործողությունների։

– Ադրբեջանը միշտ էլ արել է նման հայտարարություններ, բայց ուզում եմ ասել, որ և՛ Արցախը, և՛ Հայաստանը պետք է ցույց տան, որ ամեն ինչ պիտի անենք պատերազմից խուսափելու համար, սակայն եթե պատերազմ սկսվի՝ մենք ավելի մեծ հնարավորություն կունենանք նոր տարածքներ ձեռք բերելու։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը կարող է պառակտվել։ Այսինքն՝ անկախ Հայաստանի և Արցախի հռետորաբանության տարբերությունից՝ մոտեցումը, միևնույն է, պետք է միասնական լինի, որովհետև շատերը կարող են փորձել տարաձայնություններ գտնելով օգտագործել առիթը։ Մենք պիտի կարողանանք խուսափել դրանից։

– Խոսելով Հայաստանի պաշտպանական, անվտանգային քաղաքականության, ռազմական վարքագծի մասին՝ հաճախ ենք համեմատություններ արել Իսրայելի հետ՝ ասելով, որ Իսրայելը մեծ կարևորություն չի տալիս միջազգային հանրության կարծիքին, այլ գործում է այնպես, ինչպես թելադրում են իր անվտանգության շահերը։ Մինչ օրս մենք միշտ փորձել ենք կառուցողական լինել, հետևել մեր միջազգային պարտավորություններին՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բայց հիմա, կարծես, հայկական կողմի վարքագծի մեջ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում, և պաշտպանության նախարարն ասում է, որ մենք անցնում ենք ավելի ակտիվ պաշտպանության, ձերբազատվելու ենք «խրամատային վիճակից», ավելին՝ կազմավորվել են հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները կտեղափոխեն հակառակորդի տարածք։ Նա մի քանի ուշագրավ ուղերձներ է հղել ռազմական դոկտրինի փոփոխության մասին։ Սա ճի՞շտ քաղաքականություն է։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք էլ ենք փորձելու Իսրայելի պես գործել՝ հաճախ անտեսելով միջազգային հանրության, միջազգային խաղացողների, կազմակերպությունների կարծիքը։

– Ես չէի շտապի խոսել ռազմական դոկտրինում փոփոխություններ կատարելու մասին, որովհետև դա համարում եմ անզգույշ քայլ։ Մենք ունենք մեր Սահմանադրությունը, որտեղ հստակ ամրագրված է՝ բարիդրացիական հարաբերություններ աշխարհի բոլոր պետությունների հետ՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Նշանակում է՝ մենք պետք է հարձակողական պատերազմին պատրաստ լինենք, բայց ինքներս պետք է նախահարձակ չլինենք, առավել ևս՝ դոկտրինի մեջ նման բան պետք է տեղ չգտնի։ Մեր դոկտրինի մեջ մենք նշել ենք, որ Ադրբեջանի պատճառով է, որ ունենք արտաքին սպառնալիք և թվարկում ենք այդ սպառնալիքները՝ նրա սպառազինությունը, հավակնությունները, հայտարարությունները, հռետորաբանությունը և այլն։ Այդ թվում խոսում ենք նաև Թուրքիայի հետ համագործակցության մասին։ Այսինքն՝ արտաքին սպառնալիքներն արդեն իսկ ընդգրկված են մեր ռազմական դոկտրինի մեջ։ Ժամանակին եղել է պատերազմ, մենք անցել ենք սահմանը, ազատագրել տարածքները և անվտանգության գոտի ենք ստեղծել։ Նույն բանը կարող է հիմա տեղի ունենալ։ Ընդամենը պաշտպանության նախարարը պետք է ասեր, որ նույն բանը կարող է հիմա տեղի ունենալ։ Ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ կարելի է գրել այդ դոկտրինի մեջ, որ տեղավորվի Հայաստանի Սահմանադրության և վարվող քաղաքականության մեջ։

– Բայց եթե հակառակորդը չի հրաժարվում ուժի կիրառման սպառնալիքից, ոչ մի կերպ ընդառաջ չի գնում հայկական կողմին, չի նահանջում իր առավելապաշտական դիրքերից՝ այդ դեպքում ի՞նչ կարևոր է՝ մե՞զ կհամարեն նախահարձակ լինող, թե՞ ադրբեջանական կողմին։ Գուցե ավելի ճիշտ է՝ մե՞նք կանխարգելիչ, պատժիչ գործողություններ իրականացնենք, փորձենք զսպել հակառակորդին։

– Կանխարգելիչ, պատժիչ գործողություններ իրականացնելու համար պետք է դոկտրինում փոփոխություններ անել և նախահարձակ լինելու ինչ-որ տարբերակներ նշել։ Եթե արդեն տեսնում ես սպառնալիք, որ կարող են հարձակվել քո երկրի վրա, դա քեզ հնարավորություն է տալիս կատարել նաև կանխարգելիչ քայլեր։ Դա շատ նորմալ է։ Դրա համար պետք չի ոգևորվել և որևէ կետ ավելացնել, որ աշխարհակարգում կարգուկանոն հաստատելու համար մենք կարող ենք մեկ ուրիշին խաղաղություն պարտադրել և այլն։ Մեր դիրքորոշումը պետք է լինի հստակ։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային։ Հայաստանը մշտապես ասել է, որ պատրաստ ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել, նույնիսկ եթե ունենք խնդիրներ, ունենք անցյալի ծանր բեռ։ Բայց, միևնույն է, պարբերաբար հայկական կողմը հայտարարում է, որ եկեք առանց նախապայմանների սահմաններ բացենք, դիվանագիտական հարաբերություններ հաստատենք։ Մենք այսօր էլ չենք ներկայացնում մեր հավակնությունները Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Մենք ասում ենք՝ եթե Ադրբեջանը անցնի պատերազմի՝ կպարտադրվի խաղաղություն, և այդ դեպքում նա կարող է տարածքներ կորցնել։

– Բայց ինչքան էլ մենք ասում ենք, թե պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների հարցը կապում է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ և ասում, թե հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն այն դեպքում, եթե Հարավային Կովկասում «խաղաղություն» հաստատվի, այսինքն՝ Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին։ Դրան ի՞նչ կասեք։

– Թուրքիայի առնչությամբ անզգույշ քաղաքականություն էր այն, որ նախկին իշխանությունները համաձայնեցին պատմաբանների հանձնաժողով ստեղծել, և միայն այդ միտքը բավարար էր, որ համարենք, որ դրանով կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության փաստը։ Այնպես ստացվեց, որ Թուրքիան մեր նախաձեռնողականությունը օգտագործեց մեր դեմ՝ ասելով, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը պայմանավորված է երրորդ երկրի հետ ունեցած հարաբերություններով։ Այսինքն՝ Ղարաբաղի հարցը կլուծեք՝ ես սահմանը կբացեմ։ Չէ՝ ուրեմն չէ։ Եվ մենք տեսանք՝ ինչքան ձգձգվեց այդ հարցը և այդպես էլ լուծում չստացավ։ Բայց Թուրքիան նույնիսկ մտքի ծայրով պիտի չմտածի, որ ինքը կարող է մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Եվ այդպես էլ կար. հարևան երկրներն ընդհանրապես որևէ կերպով չէին մասնակցելու կարգավորմանը։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ Թուրքիան անթաքույց հայտարարում է, որ ինքն ամեն հարցում աջակցելու է Ադրբեջանին։ Մենք պետք է դա հաշվի առնենք։

– Այսօրվա դրությամբ հակամարտության էսկալացիայի լուրջ ռիսկեր տեսնո՞ւմ եք։

­- Խնդիրն այն է, որ այսօր ոչ մի խոչընդոտ չկա, որ Ադրբեջանը կանցնի հարձակման։ Միակ խոչընդոտն իր համար այն է, որ ինքը գիտի՝ անցնելով հարձակման՝ կարող է լուրջ կորուստներ ունենալ։ Մենք պետք է կարողանանք դա հստակ բացատրել և իրեն հետ պահել այդ արկածախնդրությունից։ Իսկ բացատրելը հետևյալն է՝ դու քո ուժերը ճիշտ չես հաշվել։ Եթե կարծում ես, որ քո սպառազինությունն ավելին է, քան հայկական կողմինը, դա բավարար չէ, որ հաղթես այդ պատերազմի ընթացքում։ Կարճատև պատերազմին հայկական կողմը պատրաստ է։ Իսկ եթե երկարատև պատերազմ հրահրի՝ պետք է շատ լավ հաշվարկի իր ուժերը՝ պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ։ Որքան էլ ուզենանք խուսափել պատերազմից, որքան էլ մտածենք, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանության պատճառով իրավիճակը կարող է տանել պատերազմի, այնուամենայնիվ, դրան զուգահեռ պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանին ցույց տանք՝ այդ պատերազմում դու չես հաղթելու։

– Բայց դրա համար նաև պետք է, որ պատերազմի վերսկսմանը նպաստող արտաքին գործոններ չլինեն և միջազգային կարևոր խաղացողները հավանություն չտան ադրբեջանական կողմի հնարավոր նախաձեռնությանը։ Այսօրվա միջազգային, տարածաշրջանային իրադրությունը որքանո՞վ է նպաստում ռազմական բախումների վերսկսմանը։

– Եթե Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի ունեցավ հանդիպումը՝ դրանով Նիկոլ Փաշինյանը կարող է ցույց տալ, որ նույնիսկ եթե ես ավելի կոշտ դիրք ունեի, այնուամենայնիվ, եկա հանդիպման։ Եվ իրենք պետք է համարեն, որ այնուամենայնիվ, դա կոնստրուկտիվ դաշտում էր։ Եվ բավարար չի, որ իրենք ասեն՝ տեսեք, այդ հանդիպումից հետո մենք պատրաստվում ենք պատերազմի։ Ինչո՞ւ։ Հանդիպումը եղել է բարձր մակարդակով։ Բարձր մակարդակի հանդիպման ժամանակ հայկական կողմը դեստրուկտիվ վարքագիծ չի դրսևորել, հանդիպումից չի խուսափել, չի ասել՝ եթե Արցախը չի մասնակցում՝ ես էլ չեմ մասնակցում։

– Իսկ այդ հանդիպումը, Ձեր կարծիքով, դրականորե՞ն, թե՞ բացասաբար է ազդել բանակցային գործընթացի, երկխոսության վրա։

– Այդ հանդիպումը ոչ մի առարկայական հարց չէր լուծելու։ Միայն արձանագրվեց փաստը, որ հայկական կողմը, այնուամենայնիվ, ապակառուցողական դիրք չզբաղեցրեց։ Շատերը հիմա փորձում են քննադատել Փաշինյանին, ասում են՝ բա էն ժամանակ ասում էիք՝ առանց Ղարաբաղի չեմ մասնակցի և այլն… Ես ուզում եմ իմանալ՝ մենք ո՞ւմ կողմից ենք՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի։ Հայկական կողմն ասել է՝ ես ունեմ կոշտ, սկզբունքային դիրքորոշում, բայց հարգում եմ միջնորդների առաքելությունը և գնում եմ այդ հանդիպմանը։ Դա՞ չենք մենք ուզում։

– Փաշինյանն ասել է, որ թեև հեղափոխություն, ճեղքում տեղի չի ունեցել բանակցային գործընթացում, բայց սկսվել է խոսակցություն, որը հնարավորություն է տալիս երկու կողմերից յուրաքանչյուրին արտահայտել իր դիրքորոշումը, խոսել իր օրակարգի, պատկերացումների մասին։ Եվ այս շփումների առանձնահատկությունը, ըստ վարչապետի, այն է, որ խնդիր չի դրվում բանակցությունների սենյակից դուրս գալու և հայտարարելու, թե «ես հաղթեցի, դիմացինը պարտվեց»։

– Այս պարագայում պետք է արձանագրենք, թե ի՞նչ ունենք։ Ունենք հետևյալը՝ առաջինը, այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվում են, երկրորդը, բանակցություններն այնպես չեն ընթացել, որ Ադրբեջանը հայտարարի, թե հայկական կողմը ձախողել է, և երրորդը, Ադրբեջանն ասում է՝ եթե համաձայնության չգանք՝ մենք կվերցնենք ուժով, մեր ուժային կառույցներն էլ ասում են՝ բախտդ փորձիր, պատասխանը կստանաս։ Ինչ վերաբերում է հարցին, թե դրանից հետո այդ ռեսուրսն ինչպես ենք օգտագործում, ապա մենք գիտենք մի բան, որ Ադրբեջանը միշտ էլ կարող է պատրվակ գտնել հարձակման համար, եթե իր ուժերը գնահատի բավարար։ Հիմա իրենք մի քիչ ավելի շատ կասկածեցին դրա վրա, որովհետև մտածեցին, որ եթե հայկական կողմն էդպես վճռական ասում է, որ նաև կանցնի հարձակման, գուցե չշտապենք փորձելու հարցը լուծել պատերազմի միջոցով։ Այսինքն՝ դա կանխարգելիչ քայլ էր։

– Բայց չե՞ք կարծում, որ հիմնախնդրի լուծմանը պիտի ավելի գլոբալ ուժերի ռազմավարական շահերի տիրույթում նայենք։ Նկատի ունեմ Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը, Մոսկվայի ձգտումները մեր տարածաշրջանում վերականգնելու խորհրդային ազդեցությունը։

– Այսօր մեր տարածաշրջանում տեղի են ունենում լուրջ վերադասավորումներ, և նույնիսկ եթե Մինսկի խմբում համանախագահողները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, փոխհամաձայնեցված ասում են՝ եկեք, նստեք սեղանի շուրջ և բանակցեք, դա դեռ չի նշանակում, որ տարածաշրջանի ապագայի քարտեզը բխում է բոլորի շահերից կամ երեքն էլ միևնույն տեսակետն ունեն։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հակասությունները շատ խորն են։ Չմոռանանք, որ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ, նաև Թուրքիան փորձեց անցնել Ռուսաստանի կողմը, և դա, բնականաբար, դուր չի գալիս Ամերիկային։ Պահպանվում է լարվածությունը Իրանի շուրջ։ Այսինքն՝ լրիվ նոր իրավիճակ է, ու թեև համանախագահները մշտապես հայտարարում են, որ ամեն ինչ կանեն, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, այդուհանդերձ չկա հիմնախնդրի հանգուցալուծման մի ընդհանրական տարբերակ, որը ձեռնտու կլինի բոլորին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում