1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՔԿ-ն ավարտել է հոր կողմից 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՔԿ-ն ավարտել է հոր կողմից 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու 
դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել աղջնակի հորը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, հայրը՝ ծնված 1972թ., իրեն պատկանող ավտեմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1972թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]