News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Ընդգծելով այդ հարաբերությունների առանձնահատուկ որակը՝ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարն ու ՀՀ վարչապետը մանրամասն քննարկել են հոկտեմբերի 11-12-ին Երեւանում կայանալիք պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

ՀՀ վարչապետը ՖՄԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է նաեւ սեպտեմբերի 10-13-ը վերջինի երեւանյան պաշտոնական այցի ծրագիրը, որի շրջանակում տիկին Միկայել Ժանը կմասնակցի ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների 11-րդ կոնֆերանսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ