News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է «Իրանի ապակայունացնող եւ չարամիտ քայլերով»: Այս մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Chicago Tribune-ը:

«Մենք խորապես մտահոգված ենք Իսրայելի եւ տարածաշրջանի նկատմամբ Իրանի կողմից սպառնալիքների վտանգավոր սրմամբ», - ասել է նա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ ամուր համագործակցությունը «վճռորոշ նշանակություն ունի մեր Մերձավոր Արեւելքում եւ նույնիսկ ամբողջ աշխարհում Իրանի ապակայունացնող եւ չարամիտ գործողություններին հակազդելու մեր ջանքերի համար»: «Միացյալ Նահանգներն Իսրայելի հետ են այս պայքարում է»: Պոմպեոն վերահաստատել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա իրանական միջուկային համաձայնագրից, եթե այն չվերանայվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ