Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց հունվարի 3-5-ն աշխատանքային օր սահմանող նախագծի քննարկումը

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց հունվարի 3-5-ն աշխատանքային օր սահմանող 
նախագծի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը հետաձգեց  նախածննդյան տոները վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության տոների և  հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը սահմանել աշխատանքային օր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ  նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է Հայաստանյան  տոնացույցում  միայն  հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ)  եւ Ծննդյան տոներ  նախատեսելու հրամայականով: «Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից»,- նշեց Ավետիսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունում  համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, և այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը, վճարվում է միջին աշխատավարձը:

«Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր: Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը»,- եզրափակեց Թադևոսյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ կառավարության ներկայացրած որոշ նախագծերի հիմնավորումներն ավելի շատ ազատ ոճի շարադրություն են հիշեցնում` ընդգծելով,որ ներկայացված նախագծի հիմնավորումներն էլ այդ ոճի մեջ են: Պատգամավորի համար անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունեն այդ երեք արձակուրդային օրերը երկրի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման հետ: «Ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք որպես հիմնավորում ներկայացնում, որ այս նախագծի ընդունումը միտված է երկրի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը: Ի՞նչ կապ ունեն այդ երեք արձակուրդային օրերը սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման հետ: Ես կարծում եմ, որ որևէ կապ չունեն»,- ասաց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանի հետ համաձայնեց նաև ԱԺ պետական իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ
Մախմուդյանը: Նա նույնպես կարծիք հայտնեց, որ նախագիծը լրամշակվելու կարիք ունի, քանի որ հիմնավորումներն այնքան էլ չեն արտացոլում նախագծի իրական նպատակը: Մախմուդյանն առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումները, կատարել անհրաժեշտ փոփոխությունները և նոր միայն ներկայացնել այն խորհրդարանի քննարկմանը: Ռուստամ Մախմուդյանի առաջարկը պաշտպանեցին նաև հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ նախագծի քննարկումը հետաձգելու առաջարկն ընդունելի է` համաձայնելով պատգամավորների մտահոգությունների հետ, որ դրանում ներկայացված հիմնավորումները լրամշակվելու կարիք ունեն: Հանձնաժողովի անդամների որոշմամբ նախագծի քննարկումը հետաձգվեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]