211652_close_icon
views-count2343 դիտում article-date 09:12 20-01-2021

Ռուս զինծառայողները Հայաստանից Դադիվանք են ուղեկցել ուխտավորների խմբին․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները: Տեղեկացնում է ՌԴ ՊՆ [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12339627@egNews]պաշտոնական կայքը[/url]։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այսօր արդեն վերադարձել է 50116 մարդ։ Ռուսական ինժեներա-սակրավորական խմբերն իրականացվում է տարածքի մաքրում չպայթած զինամթերքից։ Այսօրվա դրությամբ ստուգվել է 802 շենք, ավելի քան 210 կիլոմետր ճանապարհ, մաքրվել է 566 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 23 759 պայթուցիկ առարկա: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ փոխգործակցությամբ և հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերում որոնվում և հանձնվում են զոհված զինծառայողների մարմինները: Շարունակվում է Քարվաճառի շրջանում զոհվածների մարմինների որոնմամբ զբաղվող լրացուցիչ ներգրավված խմբի աշխատանքը: Հունվարի 17-ին ռուս զինծառայողներն ուղեկցել են Հայաստանից դեպի Դադիվանք ուխտավորների խմբին: Շարունակվում է ռուս զինծառայողների պատվաստումը COVID-19 ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։ Այսօր պատվաստվել է 1225 զինծառայող։ Միջոցառումը կավարտվի սահմանված ժամկետներում։ Տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրների կատարումը կշարունակվի ավելի վաղ ընդունված պայմանավորվածություններին համապատասխան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր