Ոստիկանական փշալարը ճեղքելուց մեկ տարի անց. քրեական գործի որոշ դրվագներով քրեական հետապնդումները դադարեցվել են

ՀՀ ոստիկանությունը 101 տարեկան է. ոստիկանության կազմավորման 101-րդ տարեդարձի առթիվ այսօր Ոստիկանությունում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՔԾ պետը, Գլխավոր դատախազը, պաշտոնատար այլ անձիք։

Ի տարբերություն նախորդ տարիների այս միջոցառումը բաց էր լրագրողների համար:

Նախորդ տարիներին միայն պաշտոնական հաղորդագրության տեսքով ենք տեղեկացել այս միջոցառման մասին. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չէր սիրում, երբ այս օրը լրագրողները «փչացնում էին» իրենց տրամադրությունը, ուստի միջոցառման հանդիսավոր նիստը անցկացվում էր դռնփակ՝ լրագրողների համար:

Բացի դա այս տարիների ընթացքում, ըստ էության, առաջին անգամ էր, երբ միջոցառմանը ներկա էին անվտանգության խորհրդի բոլոր անդամները:

«Դրոշների ներքո զգաստ, ներս բերել ՀՀ եւ ՀՀ ոստիկանության դրոշները»,- ՀՀ օրհներգի ներքո այսպես սկսվեց ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով ներկաներին՝ նկատեց. «Անցած տարի այս օրը մենք կրկին իրար հետ էինք, սակայն փշալարերերի տարբեր կողմերում»:

Անցած տարի այս օրը՝ ապրիլի 16-ին, Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանին եւ նրա կողմնակիցներին հաջողվել էր անցնել ոստիկանական փշալարի վրայով, ինչի պատճառով վնասվել էին Փաշինյանի ձեռքերը: Դրանից հետո ոստիկանությունը սկսեց հատուկ միջոցների կիրառմամբ ցրել ցույցը, սակայն ապարդյուն: Ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ հոսպիտալացվեցին: Այս դեպքերից մեկ տարի անց այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ անցած տարի ապրիլի 13-ից Երեւանում բազմամարդ հավաքների ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից ենթադրայլ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն քննության առարկա դարձած որոշ դրվագներով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Մեր հարցին, թե արդյոք այդ դրվագներից մեկը վերաբերում է կարմիրբերետավորների կողմից քաղաքացիների մեքենաները ջարդուփշուր անելու դեպքին, ՀՔԾ-ից դրական պատասխան տվեցին: ՀՔԾ-ից, սակայն, չասացին, թե քրեական հետապնդումը ինչ հիմքով է դադարեցվել եւ թե մյուս դրվագները որոնք են:

Այսօր Նիկոլ Փաշինյանը խոսելով անցած տարի ապրիլի 16-ին տեղի ունեցածի մասին, ասաց, որ այդ օրը նշանակալի է համարում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ քաղաքացիների հարաբերությունների մեջ: «Այդ օրվանից մեր հետեւությունն այն էր, որ այդ բուն գործընթացի ընթացքում, ըստ էության, տեղի ունեցավ հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ եւ ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանավոր համարում այդ օրը եւ կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ քաղաքացիների հարաբերությունների նոր բովանդակության սկիզբն է՝ այն առումով, որ ՀՀ ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է արտահայտեն եւ առաջացնեն: Ոստիկանությունն իրավապահ, ուժային մարմին է եւ աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ երբեմն, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների: Բայց կարեւոր է ընդգծել, որ ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն եւ դրանք չպետք է արտահայտեն նման դրսեւորում: Կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, երբ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության եւ հասարակության հարաբերություններից, ընդհանրապես դուրս է եկել իշխանության եւ հասարակության հարաբերություններից»,- ասաց վարչապետը: Նա հույս հայտնեց, որ Նոր Հայաստանում, ոստիկանությունն իսկապես նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսեւորվի, եւ դա չի լինի որեւէ քաղաքական ուժի, քաղաքական որեւէ թիմի կամ որեւէ անձի ծառայելը: Փաշինյանը նկատեց, որ այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է. «Բայց մենք միանշանակ գնում ենք ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք վստահ այդ ճանապարհով, մենք այդ ճանապարհը շարունակելու ենք եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձգտումը պետք է լինի՝ հասնել կատարելության: Իհարկե, դժվար է ասել՝ այդ նպատակին երբեւէ որեւէ մեկը հասել է, թե՝ ոչ, բայց այդ ճանապարհով առաջ գնալն արդեն մեծագույն առաքելություն է եւ հաջողություն»,- իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը:

Վերջինս առանձնահատուկ շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր այսօր մարտական հերթապահություն են իրականացնում եւ պահպանում ՀՀ սահմաները:

Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Մեր պատվի խնդիրն է՝ հուսախաբ չանել մեր համաքաղաքացիներին, ոչ մի քայլ չնահանջել գլխավոր մարտահրավերների, կոռուպցիայի, այլ արատավոր երեւույթների դեմ պայքարում։ Մենք չենք կարող դավաճանել մեր առաքելությանը, կոչմանը, համազգեստին, պատվին։ Բոլորս խիստ ու հանդուրժող ենք` վերացնելու ոստիկանությունում առկա թերությունները»,-ասաց Օսիպյանը։

Այնուհետեւ շնորհավորական ուղերձներով հանդես եկան ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ՀՀ ՔԿ նախագահը, ԱԻ նախարարը, Արցախի ոստիկանապետը: Տոնի առիթով ոստիկանության համակարգի տարբեր աշխատողներ պարգեւատրվեցին մեդալներով, հուշամեդալներով, շնորհակալագրերով: Պարգեւատրվեց նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը. նրան պարգեւատրեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ Արցախի ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը: Վերջինս Օսիպյանին պարգեւատրեց որսորդական ողորկափող հրազենով: 

Միջոցառման ավարտին լրագրողների հետ զրույցում հարցին, թե գո՞հ է արդյոք վերջին մեկ տարում ոստիկանությունում տեղի ունեցած բարեփոխումներից, վարչապետը հակիրճ արձագանքեց․ «Նոր են սկսվել բարեփոխումները»:

Անցյալ տարի ոստիկանությունը հոբելյանական 100-ամյակը նշել էր ոչ թե ապրիլի  16-ին այլ, ապրիլի 6-ին. միջոցառմանը բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա չէին, իսկ պարգեւատրումներն անում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Տպել
2063 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում