Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Կա՞ հարված վարչապետ-Կարապետյան պայմանավորվածությանը

Հայաստանում տեղի ունեցող, այսպես ասած, քրեաիրավական կամ իրավաքաղաքական գործընթացների ֆոնին որոշակիորեն քիչ նկատված մնաց ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն ներկայացված մեղադրանքի հանգամանքը՝ շորթման նպատակով: Իհարկե, այդ մասին խոսեց մամուլը, տեղեկությունը տարածվեց բավականաչափ, սակայն հարցը մնաց առավելապես լրատվական համատեքստում: Մինչդեռ, առնվազն կան որոշակի հիմքեր խնդիրը նաև քաղաքական համատեքստում դիտարկելու համար, հաշվի առնելով որոշակի նոր իրողություններ:

Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը պատրաստվում է ձեռք բերել Սևան-Հրազդան հիդրոկասկադը, որը պատկանում է «Ռուս-Հիդրո» ընկերությանը: «Ժամանակ» օրաթերթը հայտնել էր, որ ռուսական կառավարումը կասկադը հասցրել է խորքային ճգնաժամի, տասնյակ միլիոն դոլարների պարտքի: Սևան-Հրազդան կասկադը Հայաստանի այն պահեստային առանցքային ռեսուրսներից էր, որն օրերս գործի գցվեց էներգետիկ խոշոր վթարի պայմաններում, էներգամատակարարման նվազագույն անհրաժեշտությունները ապահովելու համար: Կասկադի գնման վերաբերյալ Սամվել Կարապետյանը շաբաթներ առաջ խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետի և Կարապետյանի հանդիպումը ստացել էր քաղաքական նշանային իմաստ, հաշվի առնելով նրանց միջև հարաբերության հետհեղափոխական սառնությունը, որը դարձել էր նաև Կարապետյանի ներդրումային ծրագրերը սառեցնելու պատճառ: Իսկ դրանք արդեն ունեն խոշոր ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, և հնարավոր է՝ աշխարհաքաղաքական նշանակություն:

Բանն այն է, որ Կարապետյանը փաստորեն ձեռք է բերում ռուսական սեփականություն եղած երկրորդ խոշոր էներգետիկ ենթակառուցվածքը, որը ռուսները հասցրել են ճգնաժամային վիճակի: Առաջինը, ինչպես հայտնի է՝ էլցանցերն էին, դեռևս նախորդ իշխանության շրջանում: Կասկած չկա, որ ռուսական կողմի համար Կարապետյանը նախընտրելի գնորդ է, որին փոխանցվում է սեփականությունը: Օրինակ՝ նույն Սևան-Հրազդան կասկադը, ըստ տեղեկությունների, ռուսները հրաժարվել են վաճառել դրա գնման մտադրություն և ցանկություն հայտնած ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը, որը Որոտանի կասկադի սեփականատերն է: Այդպիսով, հնարավոր է արձանագրել, որ դեռևս նախորդ իշխանության շրջանից Սամվել Կարապետյանը դիտարկվել է առանցքային ենթակառուցվածքային ոլորտներում ռուսական կառավարման տապալումը ծածկող և «փրկող» գործոն կամ, այլ կերպ ասած՝ գործոն, որի միջոցով Ռուսաստանը ինչ-որ իմաստով կամ մասով հեռանում է Հայաստանից, բայց հեռանում է ֆիզիկապես, այստեղ մնալով «ոգով»: Սակայն սա էլ, ի վերջո, գործընթաց է, ներկայումս կարծես թե միայն նոմինալ կամ, այսպես ասած, փաթեթային թվացող, սակայն խորքում բավականին լուրջ տրանսֆորմացիաների ուրվագծեր պարունակող: Նաև այդ համատեքստում է, որ վարչապետ-Կարապետյան հանդիպումը՝ հեղափոխությունից մեկ տարի անց, ստանում է շատ ավելի լայն և բազմաշերտ քաղաքական նշանակություն, համատեքստ:

Այդ ֆոնին էլ հենց հարցեր է առաջացնում Կարապետյանի եղբորորդու հետ կապված քրեական պատմությունը: Որքանո՞վ է այն իրապես հիմնավոր, և որքանով, այսպես ասած՝ սադրանքի հետևանք, դա պետք է պարզի քննությունը: Մի բան աներկբա է, որ քննությունը չպետք է ազդվի որևէ քաղաքական հանգամանքից: Մյուս կողմից, սակայն, պետք է հասկանալ բոլոր հանգամանքները, այդ թվում՝ քաղաքական՝ պարզելու համար, թե արդյոք գործ ունե՞նք մի հանգամանքի հետ, որը կարող է տորպեդահարել վարչապետ-Կարապետյան հանդիպման տնտեսա-քաղաքական էֆեկտի հնարավորությունը: Այդ էֆեկտի հանրային և պետական շահի հանգամանքը, անշուշտ, դեռևս ունի լուրջ ուսումնասիրման անհրաժեշտություն, բայց միևնույն ժամանակ աներկբա է, որ դա պարունակում է Հայաստանում տնտեսա-քաղաքական սանիտարության որոշակի ներուժ՝ հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացման յուրօրինակ «միջակայք» լինելուց զատ: Իրավապահ համակարգը գտնվում է անմիջապես վարչապետի ենթակայության ներքո, սակայն վարչապետն այդ համակարգի աշխատակիցներից յուրաքանչյուրի կողքին չէ: Հատկապես նկատի առնելով այն, որ ներկայիս կառավարման համակարգի տարբեր օղակներում ներքին դիմադրության ու սաբոտաժի մեծ գործոնի առկայության մասին իշխանությունը, մասնավորապես հենց վարչապետ Փաշինյանը խոսել է մի քանի անգամ, այդ թվում՝ օրեր առաջ Հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստի առիթով: Մյուս կողմից, այստեղ, իհարկե, հարց կա Սամվել Կարապետյանի տիրույթում, այն իմաստով, թե որքանով լոկալ «հարազատական» թեման կպայմանավորի նրա հնարավոր առավել լայն դերակատարման և ընդհուպ առաքելության ապագան և դրա հանդեպ նրա վերաբերմունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում