Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կորուստները կազմել են 558 զոհ եւ 1293 վիրավոր. փաստաթուղթ

17/08/2017 schedule12:40

Ապրիլյան ձախողված պատերազմից հետո Ալիևին և իր վարչակազմին չհավատացող մարդկանց թիվը սնկի պես է սկսել աճել։ Այս մասին գրում են Voskanapat.info կայքը՝ ներկայացնելով մի փաստաթուղթ, որը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել էր իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին։

«Ադրբեջանի իշխանությունները համառորեն պնդում են հասարակության համար հորինված այն սուտը, որին, ըստ ամենայնի, իրենք էլ են սկսել հավատալ։ Հակառակ դեպքում հնարավոր չէ գտնել տրամաբանական որևէ բացատրություն այն քաղաքականությանը, որով առաջնորդվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը։ Զ. Հասանովի, Ն. Սադիկովի, Ի. Ալիևի հիշողությունները թարմացնելու, նրանց իրականություն վերադարձնելու նոր անհրաժեշտություն է թերևս առաջացել։ Ընդսմին վերոնշյալ պարոնների, ինչու՞ չէ նաև մեր հետաքրքրասեր ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում շատ հետաքրքիր մի փաստաթուղթ, որը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել էր իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին», - նշում է կայքը և ներկայացնում փաստաթղթի հայերեն թարգմանությունը:

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար

գեներալ-գնդապետ Զ.Հասանովին

Հարգելի պարոն նախարար.

Զեկուցում եմ Ձեզ, որ 2016թ.-ի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող: Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Զոհված 558 զինծառայողներից 52-ի անձը հնարավոր չէ նույնականացնել:

Զոհված զինծառայողներից 205-ը հանդիսանում են ՊՆ ՀՆշ ուժերի զինծառայողներ: Նրանցից 98-ը զոհվել են Թալիշ-Աղդարա (Մարտակերտ), 32-ը` Ֆիզուլի-Ջեբրայիլ, իսկ 75-ը` կենտրոնական ուղղություններով իրականացված հարձակողական մարտական գործողությունների ժամանակ:

ԱՀ բնակչության շրջանում Զինված Ուժերի հանդեպ բացասական քննադատությունները, Բանակի անձնակազմի բարոյահոգեբանական ոգու հետագա անկումը և անձնակազմի խուճապային տրամադրությունները վերացնելու նպատակով առաջարկում եմ.

  1. ԱՀ ԶՈւ-ի զոհված զինծառայողների դիերի փոխանցումը չիրականացնել միաժամանակ (շաբաթական մոտ 60):
  2. Զոհված զինծառայողների մի մասի հուղարկավորության արարողությունները ծնողների հետ համաձայնեցնելով իրականացնել գիշերային ժամերին` վերահսկողության ներքո:
  3. Զոհվածների ընտանիքներին ՊՆ հիմնադրամից հատկացնել 5000 մանաթ:

Ադրբեջանի Հանրապետության Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի Պետ

Պաշտպանության Նախարարի Առաջին Տեղակալ

գեներալ-գնդապետ Ն.Սադիկով»:

Բացի այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Իսա Սադիգովն է վերջին շրջանում նա բավական հետաքրքիր վիդեոբլոգ է վարում, որը շատ պոպուլար է ադրբեջանցիների շրջանում։ Երկու օր առաջ այդ բլոգի շրջանակներում Սադիգովը նորից է անդրադարձել Ապրիլյան պատերազմի հետևանքներին և այն ստերին, որոնք տարածվում են Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի շուրթերից։ Բավական հետաքրքիր վերլուծություն է, որի մի հատվածը կցանկանայի ներկայացնել մեր ընթերցողին։

 

Ահա ներկայացված հատվածի համառոտ թարգմանությունը՝

«Բազմաթիվ անգամ Թուրան TV-ում մենք քննարկել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները։ Պաշտպանության նախարարը վերջերս հարցազրույց տալով հայտարարել է, որ Ռուսաստանի խնդրանքով ենք մենք դադարեցրել ռազմական գործողությունները (ի նկատի ունի Ապրիլյան պատերազմը - խմբ.)։ Իլհամ Ալիևը նույնպես այս բառերն է օգտագործում, որ Ռոսաստանի խնդրանոքով ենք կանգնեցրել մարտական գործողությունները։ Ես բազմաթիվ անգամ իմ ելույթներում կարծիքս եմ արտահայտել դրանց վերաբերյալ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ և՛ Ալիևը, և՛ պաշտպանության նախարարը սուտ են խոսում։ Ի սկզբանե այդ գործողությունները համաձայնեցված են եղել Ռուսաստանի հետ։ Ռուսներն ասել են հարձակվեք, հայերին էլ ասել են՝ պատրաստ եղեք։ Երևում է՝ Ռուսաստանը ցանկացել է պատժել և՛ Հայաստանին, և Ադրբեջանին։ Մեկին ասել է հարձակվեք, մյուսին՝ զգուշացրել։ Ռուսաստանի հետ դա համաձայնեցված էր, քանի որ Ղարաբաղի դեմ Ադրբեջանը առանց դրա չէր կարող ծանր տեխնիկա օգտագործել։ Այս ռեժիմը, Ալիևի ղեկավարությամբ, նման պատասխանատվություն չէր կարող իր վրա վերցնել։

2 օր անց՝ գլխավոր շտաբի պետը Ռուսաստանում (ապրիլի) 4-ին 5-ին համաձայնագիր է կնքում Հայաստանի ԳՇ պետի հետ, որ դադարեցնեն գործողությունները։ 2 օր անց։ Միգուցե պաշտպանության նախարարն ու Ալիևը հիշողության հետ խնդիրներ ունեն, բայց ես հեռվից ուշադիր հետևում էի այդ գործողություններին։ 2 օր անց պայմանագիր են կնքել զինադադարի վերաբերյալ, սակայն կրակոցները մեկ ամիս շարունակվել են։ Որը ավարտվել է մայիսի սկզբներին։ Տեղի էին ունենում դիրքային մարտեր։ Սակայն հայերը բոլոր մեր դիրքերը, քաղաքացիական բնակչությանը, առաջնագծում տեղակայված գյուղերն ամբողջովին ավերակի էին վերածել։ Ինչպես հիշում եք, հարյուրավոր տներ են քանդվել։ Տասնյակ քաղաքացիական զոհեր ենք ունեցել։ Պայմանագրի կնքումից հետո տասնյակներով զոհեր ենք ունեցել, դրա համար զոհված զինվորների քանակը գաղտնի է պահվում։ Այդ ժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչ պայմանավորվածության եք դուք եկել։ Ե՞րբ պիտի հրադադարը տեղի ունենար 2 օր անց, թե մեկ ամիս։ Եթե դուք համաձայնության եք գալիս ապրիլինի, ինչու՞ են կրակոցները շարունակվում մինչ մայիսի 7։ Թե՞ դուք կարծում եք՝ բոլորը ձեզ պես հիմար են և ուղեղի հետ խնդիրներ ունեն։ Նորից եմ ասում՝ այդպիսի կորուստներից հետո, առանց ամաչելու դուրս եք գալիս և ազգին այդ եք հայտարարում։ Ուրեմն մինչև վերջ բացատրություն տվեք։ Ինչու՞ է մեկ ամիս շարունակվել։ Այդ ընթացքում են այդքան զոհեր և ավերածություններ եղել։ Բացատրելու՞ եք, թե ոչ։ Շատ հայասըզ մարդիկ եք։ Եթե դուք գիտեիք, որ 2 օրից պիտի դադարեցվեր, հետ էիք քաշվելու, ինչու՞ էիք հարձակման հրաման տալիս։ Ինչու՞ էիք այդքան զինվոր կոտորել տվել։ Իմաստը ո՞րն էր։ Լավ, այդքան սպա ու զինվոր եք զոհաբերել, հիմա ո՞նց եք կարմի֊կարմիր դուրս գալիս, ձեզ ցույց տալիս։ Իրավու՞նք եք ուզում ձեզ համար ձեռք բերել։ Ձեր մակարդակն այնքան ցածր է, որ անգամ դուրս եք գալիս խոսում, բայց չգիտեք ինչ եք ասում։ Խոսելուց էլ իմաստ պիտի լինի»։

«Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի զեկուցագիրը, պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովի վիդեոբլոգից մեջբերված վերոնշյալ հատվածը, ինչպես նաև ադրբեջանական մամուլում և հատկապես սոցիալական ցանցերում մշտապես հանդիպող բազում գնահատականները, խոսում են այն մասին, որ Ադրբեջանում իրենց քաղաքականության արդյունավետությունը ռեալ գնահատելու լուրջ խնդիր կա։ Միմյանց չխաբելու, հարգելու, սուտը պետական քաղաքականության մակարդակ չհասցնելու, փաստերին իրատեսական գնահատական տալու խնդիր կա։ Մի բան, որից այդքան հետևողականորեն խուսափել է Ալիևի վարչակազմը և որպես արդյունք ստացել պարտվողական տրամադրություններով հասարակություն։ Ժողովուրդ, որն արդեն պահանջում է իրենից ընդունել պարտությունը։ Եվ այդ պահանջն օր օրի ավելի լսելի է դառնում», - նշում է հոդվածագիրը։

Տպել
2911 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր