Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կամզը

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կամզը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ մայիսի 23-ին Ֆուտբոլի ակադեմիայում սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու է 23 ֆուտբոլիստ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը («Ալաշկերտ»), Արամ Հայրապետյանը («Բանանց»), Վալերի Ոսկոնյանը («Փյունիկ»), պաշտպաններ Գաել Անդոնյանը («Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա), Վարազդատ Հարոյանը («Ուրալ», Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյանը («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա), Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը («Բոյակա Չիկո» Կոլումբիա), Տարոն Ոսկանյանը («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյանը («Գանձասար»), Նարեկ Պետրոսյանը («Բանանց»), Հրայր Մկոյանը («Շիրակ»), կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը («Արսենալ», Անգլիա), Գոռ Մալաքյանը («Ստալ», Ուկրաինա), Գևորգ Ղազարյանը («Մարիտիմու», Պորտուգալիա), Էդգար Բաբայանը («Հոբրո» ,Դանիա), Արտակ Եդիգարյանը («Ալաշկերտ»), Արտյոմ Սիմոնյան («Ալաշկերտ»), Ռումյան Հովսեփյանը («Բանանց»), Կառլեն Մկրտչյանը («Փյունիկ»), հարձակվողներ Տիգրան Բարսեղյանը («Վարդար» ,ՆՀՀ Մակեդոնիա), Գեղամ Հարությունյանը («Գանձասար»), Էրիկ Վարդանյանը («Փյունիկ»), Իվան Յագանը («Լյերս», Բելգիա):

ՌԴ առաջնությունում հանդես եկող Դավիթ Յուրչենկոն և Խորեն Բայրամյանը չեն մասնակցելու հավաքին՝ իրենց խնդրանքով: Այս ֆուտբոլիստները մնում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում և կմիանան Հայաստանի ազգային հավաքականին ՌԴ առաջնությունում առաջիկայում ակնկալվող լեգեոնականների քանակի սահմանափակման փոփոխությունից հետո: Ազգային հավաքականին վնասվածքների պատճառով չեն միանալու Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Սարգիս Ադամյանը և Արթուր Սարկիսովը:

Նախատեսվում էր հավաքական հրավիրել ՀՀ առաջնությունում հանդես եկող Արմեն Մանուչարյանին, Պետրոս Ավետիսյանին և Գոռ Մանուկյանին (բոլորը՝ «Փյունիկ»), սակայն այս ֆուտբոլիստները նույնպես չեն մասնակցի հավաքին վնասնվածքների պատճառով:

Հավաքական չի հրավիրվել Ռուսլան Կորյանը խաղային պրակտիկա չունենալու պատճառով: Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին և Կամո Հովհաննիսյանը կմիանան հավաքականին արդեն Ավստրիայում: Չալըշըրը ժամանելու է մայիսի 28-ին, Մալաքյանը, Պիզելլին և Հովհաննիսյանը՝ հունիսի 1-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---