ՄԻՊ աշխատողները մեկնել են ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկվածների իրավունքները պաշտպանելու

ՄԻՊ աշխատողները մեկնել են ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկվածների իրավունքները պաշտպանելու

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակից հատուկջոկատայիններն ու ոստիկանները բերման են ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարներին, փոխանցում է Para TV-ն։

Հրապարակում բերման ենթարկելու գործողությունից հետո իրավիճակը հանդարտ է, մեծ թվով ցուցարարներ չկան, ոստիկանները լրագրողներին հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

Հանրապետության հրապարակից բացի՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներից ևս ցուցարարներ են բերման ենթարկվել։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժիններ՝ հրապարակում ակցիա իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով։

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում պարբերաբար բողոքի ցույցեր են՝ ընդդեմ վարչապետ Փաշինյանի հրաժարականի։

Ընթերցեք նաև․ Երևանում 85 ցուցարար է բերման ենթարկվել, Գյումրիում՝ 8

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---