Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ձերբակալվել է Թումանյան փողոցի բնակարաններից մեկում ոսկյա զարդեր գողացած կինը

 Ձերբակալվել է Թումանյան փողոցի բնակարաններից մեկում ոսկյա զարդեր գողացած 
կինը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից նոյեմբերի 17-ին` ժամը 20-ի սահմաններում, հաղորդում էր ստացվել, որ ցերեկը հարմարեցված բանալիով բացել են Թումանյան փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ կային ոսկյա զարդեր և գումար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Բաշինջաղյան փողոցի 36-ամյա մի բնակչուհի:
Նոյեմբերի 18-ի առավոտյան բնակարանային գողություն կատարելու կասկածանքով նա բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, և խոստովանեց կատարածը:
Հարուցվել է քրեական գործ: Կասկածյալը ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]