News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում պետական ծառայողների համար նախատեսված բոլոր դասերի ավտոմեքենաները կարող են լինել ցանկացած գույնի՝ բացի սեւը: Այդպիսին են պետական ավտոպարկին վերաբերող նոր պաշտոնանական կանոննները, փոխանցում է «Նովոստի-Գռուզիա»-ն:

Մասնավորապես, փոփոխությունները ներկայացվել են «Պետական ավտոպարկիի վերաբաշխման հաստատման, ծառայողական ավտոմեքենայի դասակարգման եւ գնման կամ փոխարինման կանոնների մասին» կառավարության որոշման մեջ, որը ընդունվել էր 2014 թվականի փետրվարին:

Փաստաթղթի թարմացված տարբերակում մի տող է ավելացվել. «գնվող բոլոր դասերի ավտոմեքենաները կարող են լինել ցանկացած գույնի՝ բացի սեւը»: Բացի այդ, մինչեւ 2018 թվականի ապրիլի 25-ը բոլոր նախարարություններին ու պետական հաստատություններին հանձնարարվել է պլան ներկայացնել ավտոպարկի օպտիմալացման մասին: Ընդ որում, պետական ծառայողներին խորհուրդ է տրվում էկոնոմ մոդելներ ձեռք բերել. վառելիքի ծախսը չպետք է գերազանցի 6 լիտրը՝ 100 կիլոմետրի համար:

Սև ավտքմեքենաներից հրաժարվելու նախաձեռնությամբ փետրվար ամսին հանդես էր եկել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նա կառավարության անդամներին կոչ էր արել «անցյալում թողնել սև ջիփրի դարաշրջանը և անցնել այլ գույնի ավտոմեքենաների»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ