Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ն պահանջում է վերականգնել Գևորգ Սաֆարյանի խախտված իրավունքները

Հասարակություն
erkir-tsirani

Հայտարարություն՝ ՀՀ կալանավայրերում տիրող բռնությունների վերաբերյալ   2017 թվականի նոյեմբերի 16-ին, քաղաքական հայացքների համար կալանավայրում գտնվող Գևորգ Սաֆարյանը (Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցում)  ենթարկվել է  բռնության:  «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա»-ն (հոդված 3) ամրագրում է` խոշտանգումների արգելում. ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Սակայն, կրկին ականատեսն ենք լինում, որ  Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը  չի ապահովում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների  իրականացումը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը  խստորեն  դատապարտում է Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը և պահանջում վերականգնել նրա խախտված իրավունքները: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը միաժամանակ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր  մտահոգված են Գևորգ Սաֆարյանի և բազմաթիվ այլ քաղաքական բանտարկյալների  անվտանգության հարցով և ցանկանում են հաստատել արդարություն, բարձրաձայնել քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնությունների խնդիրը և աջակցել նրանց ազատ արձակմանը: