Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արի առանց Նիկոլի, տենանք ոնց ես լուծելու Երևանի խնդիրները. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
naira-zohrabyan

Նաիրա Զոհրաբյանը քաղաքական բանավեճի է հրավիրում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ասաց ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը: «Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում: Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» ցուցակում են, այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ: Էլի եմ ասելու՝ չէինք խոսի այս մասին, եթե իրենք չանցնեին արժանապատվության, տղամարդկության ու բարոյականության բոլոր սահմանները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Մանրամասները՝ տեսանյութում