211652_close_icon
views-count1617 դիտում article-date 23:10 26-09-2019

Տավուշի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի լույս 26-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Այգեհովիտ գյուղի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի վարած «ԶԻԼ» բեռնատարը, որը բարձված էր յոթ խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ բենզասղոցով ինքն է ծառերը հատել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր