Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շիրակում ստեղծվել է նոր տեղեկատվական հարթակ աշխատանք փնտրող մանկավարժների համար

Շիրակում ստեղծվել է նոր տեղեկատվական հարթակ աշխատանք փնտրող 
մանկավարժների համար

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Աննանիկս» ընկերության համագործակցությամբ ստեղծվել է teacher.am կայքը, որը նպատակ ունի տեղեկատվական աջակցություն ցուցաբերել հանրակրթության ոլորտում աշխատանք փնտրող անձանց։ Այս  մասին մայիսի 16-ին լրագրողներին  ներկայացնելով նոր համակարգը՝  նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ  նոր համակարգը հնարավորություն է տալու աշխատանք փնտրող ուսուցիչներին առավել հեշտությամբ ստանալ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին։

«Սա մի համակարգ է, որտեղ գրանցվելով աշխատանք փնտրող մանկավարժը հնարավորություն կստանա առանց միջնորդի տեղեկատվություն ստանալ իրեն հետաքրքրող համայնքում, դպրոցում, իրեն հետաքրքրող առարկայի թափուր աշխատատեղի մասին տեղեկատվություն: Այս ամենն արվել է գործընթացն առավել թափանցիկ դարձնելու համար»,-նշեց մարզպետը:

Շիրակի մարզպետը հավելեց,  որ այսօրինակ համակարգ նախատեսվում է ստեղծել նաև առողջապահության բնագավառում առկա թափուր աշխատատեղերն առավել հրապարակային դարձնելու նպատակով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]