1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ-ի հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնել է 5 միավոր նոր շարժասայլակ

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ-ի հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնել է 5 
միավոր նոր շարժասայլակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ-ի հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնեց 5 միավոր նոր շարժասայլակ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շարժասայլակներն արտադրված են Ամերիկայի Միացյալ Նահանգերում, ունեն հեշտ տեղաշարժման համար բավական թեթև քաշ և հարմարավետ նստատեղ: Շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարին ցուցաբերված ուշադրության համար` աշխատակիցները նշեցին, որ նոր շարժասայլակները հնարավորություն կընձեռեն առավել դյուրին դարձնել իրենց տեղաշարժն աշխատավայրում, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Շարժասայլակների հանձնման արարողության ընթացքում ԱԻ նախարարի Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով, առողջություն և հաջողություններ մաղթելով ԱԻՆ-ի հատուկ կարիքավոր աշխատակիցներին, նշեց. «Տարեսկզբին ձեզ տրամադրված շարժասայլակների քանակը բավարար չէր, այսօր լրացնում ենք դրանց թիվը ևս 5 միավորով: Նշեմ, որ շարժասայլակներ կտրամադրվեն նաև մարզերի աշխատակիցներին: Դուք արժանի եք հատուկ վերաբերմունքի և մեծարանքի, Ձեզ մաղթում եմ հաջողություն, հոգու կորով, նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և առհասարակ՝ կյանքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]