Friday, 29 03 2024
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի

Փաշինյանը կրկնեց Սերժ Սարգսյանին

Նույնիսկ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված Վենեսուելայում իշխանություններն ու ընդդիմությունն իրենց գործղությունները հարմարեցրել են Մայիսի 1-ի խորհրդին։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որին մի շարք երկրներ ճանաչում են որպես երկրի նախագահ, դիմել է հայրենակիցներին՝ կոչ անելով նրանց այսօր դուրս գալ փողոցներ և անցկացնել երկրի պատմության մեջ ամենամեծ բողոքի երթը:

Հայաստանում նույնպես այսօր հնչել են ուղերձներ Հայաստանի նախագահի ու վարչապետի կողմից, սակայն դրանք եղել են ստանդարտի մեջ, ըստ էության՝ շրջանցելով աշխատող մարդուն հուզող ակտուալ խնդիրները։ Հայաստանի կառավարության խնդիրն ու նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն, իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնպիսի տպավորություն է, որ տնտեսական հեղափոխությունը դարձել է Փաշինյանի ու նրա իշխանության հերթապահ կարգախոսը, որը հարմարեցվում է արդեն տոնական ուղերձներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է եղել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած տոնական համերգ-միջոցառմանը: Սա նույնպես կրկնվող հին ավանդույթ է, և նույնիսկ հեղափոխությունը չբերեց կրեատիվ լուծումների, ու, անկեղծ ասած, հոգնեցուցիչ է, երբ Նիկոլ Փաշինյանը կրկնում է այն, ինչ տարիներ շարունակ արել է Սերժ Սարգսյանը։

Մինչդեռ կառավարությունն այսօր կարող էր ավելի առարկայական արժևորել օրը, օրինակ՝ կազմակերպել հանրային քննարկումներ աշխատավորների իրավունքների թեմայով, մանավանդ որ դրանք զանգվածաբար ոտնահարվում են հատկապես մասնավոր հատվածում, էլ չենք ասում այն մասին, որ աշխատողների մեծամասնությունը տարրական պատկերացում անգամ չունի իր իրավունքների մասին։ Ի դեպ, այս համատեքստում առնվազն զարմանալի է, որ կառավարությունը մերժել է Աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնությունը։


Հայաստանի քաղաքական համակարգի, այսպես կոչված, ձախ սեգմենտի կուսակցությունները նույնպես այսօր աչքի չեն ընկել կրեատիվ լուծումներով։ Կոմունիստներն անցկացրել են իրենց ավանդական երթը՝ ավելի նոսրացած շարքերով, Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության, եղած խնդիրների և հնարավոր լուծումների մասին վերլուծությամբ է հանդես եկել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը: Եթե չլիներ մեկ այլ փոքրաթիվ երթ, հասարակությունը թերևս մոռացած կլիներ, որ Հայաստանում գոյություն ունի Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա։

Առհասարակ, զարմանալի է, որ աղքատության այսպիսի մեծ մակարդակ ունեցող երկրում, որտեղ գրեթե ամեն օր տեղի են ունենում սոցիալական լոկալ հուզումներ, խորհրդարանում ներկայացված չեն ձախ ուժեր։ Դրա հիմնական պատճառը թերևս այն է, որ Հայաստանում գոյություն չունեն դասական իմաստով սոցիալ-դեմոկրատական կամ սոցիալիստական կուսակցություններ։ ՀԿԿ-ն մինչև 1999 թ. հաջողության էր հասնում խարիզմատիկ առաջնորդ Սերգեյ Բադալյանի շնորհիվ, հետո ֆիասկո ապրեց, որովհետև նույնանում է ոչ թե սոցիալիստական արժեքների հետ, այլ հանդես է գալիս Հայաստանում ռուսական դեսպանատան կցակառույցի դիրքերից։

ՀՅԴ-ն նույնանում է հին համակարգի, լավագույն դեպքում՝ Հայ դատի հետ, ու հասարակության մեծ մասի կողմից չի ընկալվում որպես սոցիալիստական կուսակցություն։ Նույնիսկ անիմաստ է խոսել ավելի մանր կուսակցությունների կամ նախաձեռնությունենրի մասին։

Աշխարհում ձախ կուսակցությունների հաջողությունները պայմանավորված են կայացած արհմիություններով, արհմիութենական շարժմամբ։ Հայաստանում արհմիությունների ինստիտուտը կայացած չէ, ուստի չպետք է ակնկալել, որ կառավարության քաղաքականության մեջ արտահայտված կլինի սոցիալական բաղադրիչը, կամ խորհրդարանում կլինեն աշխատավորության շահերին հետամուտ կուսակցություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում