211652_close_icon
views-count1515 դիտում article-date 14:38 29-01-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին և մայրաքաղաքում

Հունվարի 26-ին, ժամը 18.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այգեստան փողոցում դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 00.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում բախվել է էլեկտրասյանը. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 17.30-ին, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 17.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանեսովի փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 00.15-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21053»-ի 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 21.00-ին, Երևանի Հաղթանակի կամուրջ, Իսակովի պողոտա և Աթենք փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի», «Օպել» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ավշար գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրից դուրս կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. վերջինիս 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սեւան քաղաքի Կարմիր Բանակի և Շահումյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա-Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «Օպել-Աստրա-Ֆ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 102 կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21012»-ի վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատարին, ինչի հետևանքով խողովակաշարը ընկել է մայթեզրով անցնող 82-ամյա քաղաքացու վրա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Արցախյան խճուղում բախվել է «Մերսեդես-Բենց C180» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Բագրատաշենի մաքսատան ուղեփակոցի մոտ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հունվարի 27-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 10.20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ԿԻԱ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 10.20-ին, Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում իրար են բախվել «Օպել», «Նիսան», «Տոյոտա» և կայանված «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մ.Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 3,9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան-Աղավնաձոր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 11.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Նոր Խարբերդ այգեգործական ընկերության 2-րդ փողոցում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 20.00-ին, Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-322132» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Ուղի-Գինեվետ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ-X3» և «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 04.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 126-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր