Մատչելիության հղումներ

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնեց պաշտոնը


Րոպեներ առաջ Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց Ամերիկայի Միացյալ Նահագների նախագահի լիազորությունները:

Պաշտոնական արարողությունն ընթանում է Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, որտեղ գտնվում են օրենսդիր իշխանության երկու պալատները՝ Սենատը և Ներկայացուցիչների տունը:

ԱՄՆ 46-րդ նախագահ, 78-ամյա Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկա են նախկին նախագահներից Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն այսօր ավելի վաղ հեռացել էր մայրաքաղաքից: Նա ներկա չէր Բայդենի ինաուգուրացիային, ինչը ամերիկյան քաղաքական հին ավանդույթի կոպիտ խախտում է: Սովորաբար հեռացող նախագահները, եթե առողջական կամ որևէ այլ լուրջ խնդիր չունեն, անպայման մասնակցում են ինաուգուրացիային:

Բայդենը Բարաք Օբամայի նախագահության օրոք զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: Նա արդեն նշել է առաջնահերթությունների ցանկը: Կլիմա՝ Ամերիկան կվերադառնա Փարիզյան համաձայնագրին: Կորոնավիրուս՝ Ամերկան կվերականգնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամի կարգավիճակը: Իրան՝ Բայդենը կփորձի ինչ-որ եղանակով վերանայել այդ երկրի հետ միջուկային գործարքը խզելու Թրամփի որոշումը: Կրթություն, արդար հարկեր, Եվրոպայի հետ քաղաքական կապերի վերականգնում: Այդ և տասնյակ այլ կարևոր թեմաներ կլինեն ԱՄՆ 46-րդ նախագահի աշխատանքային օրակարգում:

Մանրամասները` ավելի ուշ

XS
SM
MD
LG