1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առաքել Մովսիսյանը մանրամասներ է հաղորդել ԱԱԾ-ի կողմից իր տանը կատարած խուզարկության վերաբերյալ

Առաքել Մովսիսյանը մանրամասներ է հաղորդել ԱԱԾ-ի կողմից իր տանը կատարած 
խուզարկության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը մանրամասներ է հաղորդել Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից հունիսի 22-ին իր առանձնատանը կատարած խուզարկության վերաբերյալ:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատության»-ը տված հարցազրույցում նա նշել է, որ ԱԱԾ-ի աշխատակիցները ստուգումների ժամանակ որևէ անօրինական գործողություն չեն կատարել և գործել են օրենքի տառին համապատասխան:

«Անօրինական որևէ գործողություն չեն կատարել, շատ շնորհքով ներխուժել են: Տանը ոչ մի երեխա չի վախեցել: Աղջկաս հարցրել են տանը զենք ունի՞, նա պատասխանել է, որ այո, սեյֆի մեջ դրված է: Ես այդ ժամանակ տանը չեմ եղել, հետո կանչեցին»,- ասաց Մովսիսյանը:

Առաքել Մովսիսյանը պնդում է, որ իր մոտ անօրինական զենք ԱԱԾ-ն չի հայտնաբերել, իսկ  եղած անօրինական զենքերը նա կամավոր հանձնել է:

Լրագրողի հարցին, թե բերման ենթարկելուց հետո ԱԱԾ աշխատակիցները միայն զենքի հետ կապվա՞ծ են հարցաքննել, թե կային այլ բաներ, Առաքել Մովսիսյանը պատասխանեց, որ այլ բան չէր կարող լինել:

Հունիսի 21-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո պատգամավորը բերման էր ենթարկվել ԱԱԾ, այնուհետև ազատ արձակվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]