16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր մոտեցումներն է ներկայացնում վերջերս Ազգային ժողովի ընդունած կառավարության ծրագրի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ։

Քաղաքագետն իր տարակուսանքն է արտահայտում վարչապետի բացահայտ ագրեսիվ կեցվածքի, ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականության և արհամարհական վերաբերմունքի, ամբոխահաճո միտինգային ոճի և երեսպաշտական դրսևորումների շուրջ։

Նախկին պատգամավորը վարչապետին խորհուրդ է տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ԱԺ-ն չվերածել կուսակցական և ընտանեկան կապալի։

Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի քաղաքական կեցվածքը, Ռուբեն Հակոբյանը եզրակացնում է, որ վարչապետը, ըստ էության, անզիջում պայքար է սկսել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների նկատմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ