Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ 
համանախագահների ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունն ամբողջովին աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը:

«Մենք միշտ հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակից ենք, մեր կարծիքով՝ ռազմական լուծումներ չկան, կան միայն ռազմական դեմագոգիաներ: Կոնկրետ այս հակամարտության հարցում, որպես Եվրոպական միություն, մենք հակամարտության կողմ չենք, բայց ամբողջովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նրանցից մեկը ԵՄ անդամ պետությունից է»,- ասաց Դևինը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ ՀՀ կառավարությունը շատ բարձր է գնահատում ԵՄ մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]