Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրահայտ Արկադի Վոլոդոսի դաշնամուրը կհնչի «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Հանրահայտ Արկադի Վոլոդոսի դաշնամուրը կհնչի «Արամ Խաչատրյան» 
համերգասրահում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» հեղինակավոր փառատոնի շրջանակում հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Գերաստղն այն երաժիշտներից է, ով փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում՝ հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 3-ին կայանալիք բացառիկ մենահամերգին վիրտուոզ դաշնակահարը կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանում «Ստեյնվեյ ընդ Սանս» ընկերության հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրում պետք է նախապատրաստի «Արամ Խաչատրյան» համերգասրահի ռոյալը` Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:

Արկադի Վոլոդոսը ծնվել է 1972 թ. Սանկտ Պետերբուրգում: Իր երաժշտական ուսումնառությունը սկսել է երգեցողության և դիրիժորության դասերից, իսկ դաշնամուրով լրջորեն զբաղվել 1987 թվականից:

1996-ի իր նյույորքյան դեբյուտից մինչ այսօր Արկադի Վոլոդոսը մենահամերգներով և ամենահռչակավոր նվագախմբերի և դիրիժորների հետ հանդես է եկել ողջ աշխարհում: Նա նվագել է Բեռլինի, Իսրայելի, Լոնդոնի, Նյու Յորքի, Մյունխենի հանրահայտ նվագախմբերի հետ:

Նրա նվագացանկն ընդգրկում է Շուբերտի, Շումանի, Բրամսի, Բեթհովենի, Լիստի, Ռախմանինովի, Սկրյաբինի, Պրոկոֆևի, Ռավելի, նաև ավելի քիչ հայտնի Մոմպոուի, Լեկուոնայի և դե Ֆալյայի ստեղծագործությունները:

2013 թվականին նրա «Վոլոդոսը նվագում է Մոմպոու» սոլո ալբոմը ստացել է «Գրամոֆոն» մրցանակը և «Էխոփրայզ»-ը։ 2017-ին թողարկվել է «Վոլոդոսը նվագում է Բրամս» ալբոմը, որն արժանացել է «Դիապազոն Դ՛ Օր»-ին` գերելով լսարանը և ողջ երաժշտասեր հանրությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]