Ամերիկացի գրող, «Սառույցի և Կրակի երգը» շարքի հեղինակ Ջորջ Մարտինը պարտավորագիր է կնքել «Elden Ring» խաղն ստեղծողների հետ: Այդ մասին հայտնել է The Independent-ը:
Երկրպագուները, որոնք անհամբերությամբ սպասում են «Սառույցի և Կրակի երգը» շարքի եզրափակիչ գրքերին, ստիպված են էլի սպասել: Չնայած այն բանին, որ Ջորջ Մարտինը քանիցս ասել է, թե ջանադրաբար աշխատում է դրանք գրելու վրա, այժմ նա տրվել է տեսախաղին:
Նոր դերային էքշենը դարձել է գրողի առաջին նախագիծը, որը կապված չէ «Գահերի խաղի» հետ:
Մարտինը FromSoftware-ի մշակողներին օգնել է ստեղծելու վիրտուալ ֆենթեզի-աշխարհ:
Խաղի դեբյուտային թրեյլերը ներկայացրել են E3 2019 ցուցահանդեսում: